• Latest news

Տեստոստերոնի մակարդակը բարձրացնող 5 մթերք

12 նոյեմբերի, 2016  23:49

Տղամարդկանց առնական է դարձնում տեստոստերոն հորմոնը, որը պատասխանատու է մարմնի վրա մազերի աճի, մկանայի զանգվածի կառուցման, սերմնաբջիջների նորմալ քանակի պահպանման, ոսկրերի առողջության եւ իհարկե՝ լիբիդոյի համար: Ներկայացնում ենք մի քանի մթերքներ, որոնք օրգանիզմում բարձրացնում են տղամարդկային հորմոնի մակարդակը:

Նռան հյութ

Մեծ թվով գիտնականների կարծիքով՝ նռան հյութն օգնում է լավացնել սերմնաբջիջների որակը եւ տեստոստերոնի մակարդակի բարձրացման հաշվին լիբիդոյի աճ է ապահովում: Հյութը հարուստ է նաեւ С, В1, В2, А, Е եւ РР վիտամիններով, որոնց շնորհիվ այն իմունիտետի վրա բարենպաստ ազդեցություն է ունենում, դրական է ազդում նաեւ մաշկի, մազերի եւ եղունգների վիճակի վրա: Հայտնի է նաեւ, որ նռան հյութի կանոնավոր օգտագործումը նպաստում է հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը:

Արքայախնձոր

2016 թվականին European Journal of Sport Science ամսագրում հրապարակված հետազոտությամբ պարզվել է, որ արքայախնձորի մեջ պարունակվող բրոմելայն ֆերմենտը օգնում է պահպանել տեստոստերոնի խտությունը, նվազեցնում է հոգնածությունը եւ վերականգնում է մարզումների ժամանակ վնասված մկանները: Սպորտով զբաղվող տղամարդկանց խորհուրդ է տրվում իրենց սննդակարգի մեջ արքայախնձոր ներառել:

Սոխ եւ սխտոր

Սոխը եւ սխտորը նվազեցնում են սթրեսի կորտիզոլ հորմոնի մակարդակը, ինչը դրականորեն է ազդում տեստոստերոնի ցուցանիշների վրա: Այս մթերքները, ինչպես մաղադանոսը, նեխուրը եւ սամիթը, ուժեղացնում են լիբիդոն եւ պոտենցիան:

Համեմունքներ

Կոճապղպեղը եւ դարչինը լավացնում են մարսողությունը, նյութափոխանակությունը, նաեւ դրական ազդեցություն ունեն սերմնաբջիջների որակի վրա եւ բարձրացնում են տեստոստերոնի մակարդակը:

Միս եւ ձուկ

Առողջության եւ հորմոնների նորմալ մակարդակի պահպանման համար տղամարդկանց նաեւ խորհուրդ է տրվում միս (հավի եւ տավարի) եւ ձուկ օգտագործել, նաեւ ձու: Դրանց մեջ պարունակվող սպիտակուցները եւ ճարպերը անհրաժեշտ են հորմոնալ համակարգի բնականոն աշխատանքի համար:

Հարկ է նշել, որ տղամարդկանց առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում ոչ միայն ճիշտ սնվել, այլեւ կանոնավոր զբաղվել սպորտով, քանի որ ֆիզիկական ակտիվությունը բարենպաստ է ներգործում տղամարդկային հորմոնների սինթեզի եւ տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել