• Latest news

Դիետա պահողների համար ամենաբարդ ժամանակը կիրակի երեկոն է

12 նոյեմբերի, 2016  13:53

Հայտնի է, որ շատերն ուտելու միջոցով են հաղթահարում իրենց ապրումները։ Գիտնականները հաշվարկել են, թե օրվա ո՞ր ժամին է դա ավելի հաճախ լինում։ The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամենավտանգավոր ժամանակը կիրակի երեկոն է։

Երեկոյան 7-10-ն ընկած ժամանակահատվածում մարդկանց 48 տոկոսը հրաժարվում է օգտակար սննդից։ 29 տոկոսն այդպես է վարվում ժամը 3-5-ն ընկած ժամանահատվածում, բայց դարձյալ կիրակի: Այս մասին է վկայում 750 մարդու շրջանում անցկացված հետազոտությունը։ Իսկ երկուշաբթի, մյուս աշխատանքային օրերի համեմատ, մարդիկ հիմնականում ընտրում են ճարպի ու շաքարի ավելի բարձր պարունակությամբ սնունդ (այս տեսակետից ավելի անվտանգ են ճաշը կամ հետճաշիկը)։

Մարդկանց 34 տոկոսը հիմնական ճաշից հետո ուտում է երկու լրացուցիչ մթերք, ասենք՝ չիփս կամ շոկոլադե սալիկ, 22 տոկոսը՝ երեք մթերք, 17 տոկոսը՝ մեկ մթերք, իսկ 11 տոկոսը՝ 4-5 մթերք։ Մեծ մասամբ շատ ուտելը կապված է աշխատանքի հետ։ 6 տոկոսը սկսում է ուտել, եթե աշխատավայրում գործերը վատ են, ասում է հետազոտության հեղինակ Լի Սմիթը։

Առանցքային հանգամանքը տրամադրության տատանումներն են, նաեւ անկանոն սնունդը։ Ապացուցվել է, որ բաց թողնելով նախաճաշը՝ մենք  մեծացնում ենք օրվա ընթացքում շատ ուտելու վտանգը։ Մինչդեռ մարդկանց 41 տոկոսը շաբաթական առնվազն մեկ անգամ հրաժարվում է նախաճաշից։ 36 տոկոսը նրանց, ովքեր չեն սիրում ուտել առավոտյան, փոխարենը գիշերներն է շատ ուտում։ Աշխատավայրում ուտելու սովորությունը նույնպես կարեւոր է։ Եվ այսպես, 46 տոկոսը ճաշում է՝ դուրս չգալով աշխատավայրից, իսկ նրանց կեսը հետագայում սկսում է պահանջվածից շատ ուտել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել