• Latest news

Հատուկ խաղային հավելվածը կօգնի բուժել «ծույլ աչքի» համախտանիշը

12 նոյեմբերի, 2016  17:39

Ամբլիոպիան, որը հայտնի է «ծույլ աչք» անվանումով, երեխաների մոնոկուլյար տեսողության հիմնական պատճառներից է։ Սովորաբար այդ վիճակի դեմ պայքարի համար օգտագործվում են հատուկ «փակիչներ»՝ օկլյուդերներ, որոնցով փակում են առողջ աչքը։ Դա արվում է, որպեսզի աշխատի այն աչքին, որի աշխատանքը ճնշվում է։

Ամերիկացի գիտնականները Քրիստ Քելլիի ղեկավարությամբ որոշել են համեմատել օկլյուզիայի եւ հատուկ խաղային հավելվածի միջոցով ամբլիոպիան բուժելու արդյունավետությունը։ Փորձին մասնակցել է 28 երեխա՝ միջինը 7 տարեկան։

Հետազոտությունը շարունակվել է երկու շաբաթ. 14 երեխաներ օկլյուդերներ են կրել, եւս 14 մասնակիցների առաջարկել են խաղալ հատուկ մշակված խաղ՝ շաբաթական 5 օր, մեկական ժամ։ Խաղի ընթացքում երեխաները հատուկ ակնոց են կրել, որն ավելացրել է առարկաների կոնտրաստը, որոնք տեսանելի են «ծույլ աչքի» համար, նվազեցրել այն տարրերի կոնտրաստը, որոնք պետք է տեսնի առողջ աչքը ու բարձրացնի ֆոնի կոնտրաստը. այն միատեսակ է ընկալվել երկու աչքերի կողմից էլ։

Երկու շաբաթ անց բժիշկները հետազոտել են երեխաներին ու գնահատել տեսողության սրության փոփոխությունը։ Հավելվածից օգտվողների մոտ բարելավումն ավելի զգալի է եղել, քան օկլյուզիոն բուժում ստացողների մոտ։ Կարեւոր է նաեւ այն, որ այդ արդյունքն ավելի կարճ ժամանակում է ապահովվել՝ խաղային թերապիան ընդամենը 10 ժամ է տեւել, իսկ օկլյունդերը երեխաները ստիպված են եղել կրել 28 ժամ։

Հետազոտողները նկատել են, որ ընդամենը երկու շաբաթում իրենց հաջողվել է հասնել բարելավման, որը հնարավոր է ապահովել օկլյունդերի ավելի երկարատեւ գործածման դեպքում։ Նրանք կարծում են, որ խաղային շտկումը կարող է ամբլիոպիայի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոց լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել