• Latest news

6 մթերք, որոնցից հետո ավելի շատ ես քաղց զգում

13 նոյեմբերի, 2016  18:59

Մենք օգտագործում ենք սնունդ հաճույք ստանալու եւ քաղցի զգացողությունը մարելու համար, սակայն որոշ մթերքներից այդ զգացողությունը միայն ուժեղանում է, պնդում են իտալացի մասնագեները:

Սպիտակ հաց

Այն մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում, ինչը թվում է թե օգտակար է, բայց այն չի պարունակում սպիտակուցներ եւ ճարպեր: Սպիտակ հացն ավելի հագեցնող դարձնելու համար մի փոքր ջեմ կամ կարագ ավելացրեք, բայց անպայման հետեւեք չափաքանակին:

Ձվի սպիտակուց

Դրանք օրգանիզմի շատ օգտակար սպիտակուց են պարունակում, բայց քիչ կալորիա եւ գրեթե չեն պարունակում ճարպ: Այնպես որ սպիտակուց օգտագործելուց հետո դուք նորից արագ քաղցի զգացողություն եք ունենում: Այդ պատճառով հաճախ սովորական ձու կերեք, որը նաեւ ճարպ է պարունակում: Դա հագեցածության երկարատեւ զգացողություն կապահովի:

Յուղազրկված կաթնամթերք

Այո, յուղազրկված յոգուրտն ու կաթը քիչ կալորիաներ են պարունակու, սակայն գրեթե չեն կշտացնում: Հագեցվածության զգացողության համար ճարպ է պետք, որը դանդաղեցնում է լատկոզայի ճեղքումը: Յուղազրկված կաթի փոխարեն սովորական կաթ խմեք:

Պահածոներ եւ աղի բաներ

Այս մթերքները մեծ քանակությամբ աղ են պարունակում, որը անսովոր ծարավ է առաջացնում, ինչն էլ սաստկացնում է քաղցը: Սահմանափակե՛ք աղի մթերքները եւ ավելի շա՛տ ջուր խմեք քաղցի զգացողության դեմ պայքարելու համար:

Ամբողջահատիկավոր կրեկեր

Դրանք մեր սրտին օգտակար բջջանյութ են պարունակում, սակայն գերազանցապես բաղկացած են ածխաջրերից եւ չեն պարունակում ճարպեր ու սպիտակուցներ: Այդ պատճառով կրեկերների վրա կարագ քսեք, որպեսզի խեղդեք քաղցի զգացումը:

Սպիտակ բրինձ

Բրնձի օսլան արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ աճ է առաջացնում, ինչն էլ մի քանի րոպեից արդեն քաղցի զգացում է առաջ բերում: Անցե՛ք շագանակագույն բրնձին, որը հարուստ է բջջանյութով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել