• Latest news

Շվեյցարիայում դատական հայց են ներկայացրել անվտանգ սեքսի պետական քարոզարշավի դեմ

13 նոյեմբերի, 2016  22:48

Շվեյցարիայի բնակիչները դատական հայց են ներկայացրել անվտանգ սեքսի պետական քարոզարշավի դեմ։ Քաղաքացիները չինովնիկներին մեղադրում են պոռնոգրաֆիա տարածելու մեջ։

Առողջության հարցերի դաշնային գերատեսչության աշխատակիցները որոշել են, որ վնասակար հետեւանքներով վախեցնելը վատ է անդրադառնում «ակտիվ» սեռական կյանքի սիրահարների շփման վրա։ Դրա համար էլ գործարկվել է «Զուգընկերը փոխվում է. անվտանգ սեքսը մնում է» կարգախոսով ծրագիր, որն ուղեկցվել է փողոցներում փակցված էրոտիկ բնույթի մի շարք նկարներով։ Պաստառների աջ կողմի ներքեւի անկյունում գրված է՝ «Մի զղջացեք ոչնչի համար»։ Սակայն չինովնիկները հաշվի չեն առել, որ նման քարոզչությունը վիրավորական կհամարեն այն քաղաքացիները, որոնց համար սանձարձակ սեռական կյանքն ամենեւին էլ նորմա չէ։

Հայցվորները, որոնք դատի են տվել Առողջության հարցերով դաշնային գերատեսչությանը, չինովնիկներին մեղադրել են պոռնոգրաֆիա եւ երեխաների դաստիարակությանն ու առողջությանը վնաս հասցնող նկարներ տարածելու մեջ։

Սա գերատեսչության առաջին ձախողված փորձը չէ. 2014-ին անցկացվել է արշավ՝ սեքսով զբաղվող նույնասեռականների պատկերներով։ Այդ ժամանակ պատկերների վրա որոշել էին թողնել միայն դեմքերը, ձեռքերը եւ ուսերը, ինչը, սակայն, չէր փոխում դրանց բացահայտ սեքսուալ ենթատեքստը։

Վերջին տարիներին Շվեյցարիայում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների սրընթաց աճ է նկատվում։ 2015-ին միայն հոնորեայով վարակվելու դեպքերն աճել են 23 տոկոսով, իսկ սիֆիլիսի ու քլամիդիոզի դեպքերի աճը կազմել է, համապատասխանաբար, 7 եւ 5 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել