• Latest news

Սնունդը մանրակրկիտ ծամելը նվազեցնում է մետաբոլիկ սինդրոմի առաջացման վտանգը

15 նոյեմբերի, 2016  10:41

Սնունդը մանրակրկիտ ծամելու դեպքում կարող է նվազել մետաբոլիկ սինդրոմի առաջացման վտանգը: Այս մասին հաղորդել են ճապոնական Նիիգատայի համալսարանի (Niigata University) գիտնականները:

Հետազոտության ընթացքում նրանք գնահատել են 50-70 տարեկան 1780 մարդու ծամելու ունակությունը: Փորձի մասնակիցներին 4 խմբի են բաժանել՝ կախված նրանց ծամելու ունակությունից: Առաջին խմբում ներառվել են նրանք, ովքեր մանրակրկիտ ծամում են ուտելիքը, իսկ չորրորդ խմբի անդամները դա այնքան էլ լավ չեն արել: Պարզվել է, որ չորրորդ խմբի մարդիկ մյուսներից ավելի հաճախ են տառապել մետաբոլիկ սինդրոմով: 70 տարեկան մասնակիցների շրջանում դրա զարգացման հավանականությունը 1.9 անգամ ավելին է եղել:

Մետաբոլիկ սինդրոմը նյութափոխանակության խանգարումների համալիր է, որոնց զարգացումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը: Նման սինդրոմով մարդկանց մոտ մեծանում է օրգանիզմում ճարպերի քանակության ավելացումը, հատկապես՝ որովայնի շրջանում, հիպերինսուլինեմիա առաջանում: Այս սինդրոմի առաջացման հիմնական պատճառը համարում են ֆիզիկական ակտիվության նվազումն ու սխալ սննդակարգը: Դեր ունի նաեւ ժառանգական բաղադրիչը:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ հասուն տարիքում սնունդը մանրակրկիտ ծամելու ունակության նվազումը կարող է կապված լինել ատամների առողջության վատացման հետ: Ըստ գիտնականների՝ չի բացառվում, որ ժամանակին ատամնաբույժի դիմելու եւ ատամների առողջությունը պահպանելու դեպքում հնարավոր է մի քանի անգամ նվազեցնել ծերության տարիներին մետաբոլիկ սինդրոմի առաջացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել