• Latest news

Որքան հաճախ են մարդիկ սեքսով զբաղվում տարբեր տարիքում

20 նոյեմբերի, 2016  20:41

Ամերիկյան Kinsey Institute-ի հետազոտողները տվյալներ են հրապարակել այն մասին, թե մարդիկ որքան հաճախ են սեքսով զբաղվում՝ կախված տարիքից: Պարզվել է կյանքի ընթացքում այն տասնամյակը, որն առավելագույն հագեցած է սեռական հարաբերություններով:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2000 թվականին հասուն տարիքի հասած մարդիկ սեքսով ավելի հաճախ են զբաղվել, քան ցանկացած այլ սերունդների ներկայացուցիչներ: Միաժամանակ, ամենասիրառատ ժամանակահատված է համարվել 18-29 տարեկանը. այս շրջանում մարդիկ սեքսով զբաղվում են շաբաթական միջինը երկու անգամ:

Փենսիլվանիայի Ուիլքսի համալսարանի գիտնականներն իրենց հերթին պարզել են, որ այն ուսանողները, որոնք կանոնավորապես շաբաթը երկու անգամ սեքսով են զբաղվում, հակամարմինների ավելի բարձր մակարդակ ունեն, քան նրանք, ովքեր ինտիմ կյանքին ավելի քիչ ժամանակ են տրամադրում:

Ինչ վերաբերում է մյուս սերունդներին, ապա տարիքի հետ սեքսով զբաղվելու ցուցանիշը նվազում է. 30-40 տարեկանում, երբ հիմնականում բոլորը որոշում են ընտանիք կազմել, սիրո ակտերի թիվը նվազում է՝ հասնելով տարեկան 86-ի, Իսկ 40 տարեկանն անց մարդկանց պարագայում այդ ցուցանիշը 69 է:

Միաժամանակ, Your Tango-ի հետազոտողները պարզել են, թե կատարյալ պարագայում ամսական քանի անգամ պետք է սեքսով զբաղվել: Նրանց կարծիքով՝ լավագույն տարբերակը շաբաթական 3-ից 5 անգամն է, միջինը՝ շաբաթը մեկ անգամ, ծայրահեղ դեպքում՝ ամսական մեկ անգամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է