• Latest news

«Լավ» խոլեստերինը չի՞ պաշտպանում սրտի հիվանդություններից

19 նոյեմբերի, 2016  19:51

Այսպես կոչված «լավ» խոլեստերինը ոչ միշտ է կանխարգելում սրտի հիվանդությունները: Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր խտությամբ լիպոպրոտեինները որոշ իմունային բջիջներում ավելացնում են բորբոքային պրոցեսները:

Երկար տարիներ մեզ ներշնչում են առողջ ճարպերի ակտիվ օգտագործման անհրաժեշտությունը, որոնք արյան մեջ մեծացնում են սիրտը պաշտպանող «լավ» խոլեստերինի մակարդակը: Սակայն նոր տվյալների համաձայն, բարձր խտությամբ լիպոպրոտեինների (HDL) օգտակարությունն ամենեւին էլ այնքան արտահայտված չէ, որքան ընդունված է կարծել:

Հետազոտողները որոշել են հետեւել «լավ» խոլեստերինի եւ սրտի աշխատանքի միջեւ կապին՝ հանգելով եզրակացության, որ HDL-ը մեծացնում է իմունային բջիջների տարատեսակ հանդիսացող մակրոֆագերի բորբոքային ռեակցիան: Չնայած HDL-ը մարմնի մնացյալ հատվածների համար օգտակար հատկություններ է ցուցաբերել, Maastricht University-ի գիտնականները զգուշացնում են, որ այդ բորբոքային պրոցեսները կարող են զրոյացնել «լավ» խոլեստերինի մյուս բոլոր առավելությունները:

Միաժամանակ, այս  խոլեստերնը «լավ» է համարվում տասնյակ տարիների կենդանիների եւ մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների արդյունքում: Գիտականորեն ապացուցված է, որ HDL-ի բարձր ցուցանիշները նվազեցնում են աթերոսկլերոզի առաջացման վտանգը. բորբոքային հիվանդություն, որը խցանում է անոթները:

Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մակրոֆագերում HDL-ը հակառակ արդյունքն է տալիս: Մակրոֆագերն իմունային համակարգի առանցքային բջիջներից են, որոնք արտազատվում են աթերոսկլերոզի ժամանակ նկատվող բորբոքային պրոցեսների ընթացքում: Սա մակրոֆագերում բորբոքային ռեակցիայի ժամանակ HDL-ի ազդեցության առավել մանրամասն առաջին հետազոտությունն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել