• Latest news

Ցանկացողները կարող են ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար եւ անանուն հետազոտություն անցնել

21 նոյեմբերի, 2016  16:36

Արդեն չորրորդ տարին է, ինչ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:

Միանալով նախաձեռնությանը եւ կարեւորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ նոյեմբերի 19-ին Գյումրիում եւ Վանաձորում, նոյեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երեւանում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որեւէ խնդիր չունենալ եւ չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից եւս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ Ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

Հետազոտությունը ուղեկցվում է նախա- եւ հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշառում, իսկ պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է:

Խորհրդատվությունը եւ հետազոտությունը կատարվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել` 010-61-08-20 հեռախոսահամարով:

Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ Ձեր կարգավիճակը եւ պահպանե՛ք առողջությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել