• Latest news

5 խնդիր, որոնք կարող են առաջանալ գաստրոշունտավորումից հետո

27 նոյեմբերի, 2016  19:35

Գաստրոշունտավորումը մորբիդային ճարպակալման բուժման արմատական միջոց է, որի ժամանակ ստամոքսի ծավալը նվազում է ու արվում է բարակ աղիի ռեկոնստրուկցիա։ Ստամոքսի ծավալի նվազումից հետո մարդը սկսում է ավելի քիչ ուտել ու նիհարել։ Սակայն այդ վիրահատությունն այդքան էլ անվնաս չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից՝դրանից հետո կարող են առաջանալ հետեւյալ բարդությունները։

1․ Խորը երակների տրոմբոզ

Խորը երակների տրոմբոզը, որի դեպքում երակներում գոյանում են տրոմբեր, ռիսկի գործոն է ոչ միայն գաստրոշունտավորումից, այլեւ ցանկացած վիրահատությունից հետո, բայց ճարպակալումով տառապողների մոտ խորը երակների տրմոբոզի հավանականությունն ավելի մեծ է, իսկ նման վիրահատությունից հետո այդ վտանգն ավելի է աճում։

2․ Սննդարար նյութերի պակաս

Նման վիրահատությունից հետո Դուք ամենայն հավանականությամբ պետք է հատուկ սննդակարգ պահեք։ Եթե դրանում օրգանիզմի համար բավարար քանակության վիտամիններ, հանքանյութեր ու այլ սննդարար նյութեր չլինեն, ապա Դուք ստիպված կլինեք ընդունել դրանց սինթեթիկ տարատեսակները ՝ սննդային հավելումների տեսքով։

3․ Բրոնխիտ ու թոքերի հիվանդություն

Ճարպակալումով տառապողները շնչառական դժվարություններ ունեն ու հակված են թոքերի հիվանդությունների։ Եթե նրանք ծխում են, այդ վտանգն ավելանում է։ Նույնիսկ գաստրոշունտավորումից հետո այդ վտանգը չի նվազում, դրա համար էլ վիրահատությունից առաջ խորհուրդ են տալիս հրաժարվել ծխելուց, հետագա բարդացումներից խուսափելու համար

4․ Արյունահոսություն

Գաստրոշունտավորումից հետո որոշ հիվանդների մոտ սկսվում է արյունահոսություն սպիներից ու կարերից։ Որոշ դեպքերում նման արյունահոսություն են սկսվում նույնիսկ վիրահատության ժամանակ։ Սակայն լավ վիրաբույժը բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի այդ վտանգները նվազագույնի հասցնելու համար։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ գաստրոշունտավորման ժամանակ ու դրանից հետո արյունահոսություն է նկատվում հիվանդների ընդամենը 4 տոկոսի մոտ։

5․ Ինֆեկցիա

Ցանկացած վիրահատությունից հետո կա ինֆեկցիոն բարդացումների վտանգ։ Դրանց կանխարգելման մասին հոգ է տանում բժշկական հաստատությունը, իսկ հիվանդն ինքը կարող է միայն հետեւել հիգիենային ու հաճախ լվանալ ձեռքերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել