• Latest news

Ինչպես պետք է նախաճաշել՝ ավելի դյուրին նիհարելու համար

23 նոյեմբերի, 2016  11:57

Նիհարել ցանկացող որոշ մարդիկ հրաժարվում են նախաճաշից՝ կարծելով, որ դա կօգնի կրճատել սննդակարգի ընդհանուր կալորիականությունը: Բայց իրականում, դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի պնդմամբ, նախաճաշից հրաժարվելը ոչ միայն չի օգնում նիհարել, այլ հակառակը, նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն: Իսկ ճիշտ, առողջ նախաճաշը կլավացնի նյութափոխանակությունն ու կօգնի ավելի արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի նիհարել ցանկացող մարդու նախաճաշը:

Ոմանց թվում է, որ առավոտյան քաղցրեղեն ուտելը լավ գաղափար է, քանի որ ստացած կալորիաներն օրվա ընթացքում կարելի է կորցնել: Սակայն, մասնագետի կարծիքով, նախաճաշին պետք չէ բարձր գլիկեմիկ գործակվող մթերքներ ուտել, քանի որ նման նախաճաշից կարճ ժամանակ անց նորից քաղց կզգաք եւ ինչ-որ յուղոտ եւ կալորիական բան ուտելու ցանկություն կունենաք:

Ավելի ճիշտ է նախաճաշին բարդ ածխաջրեր պարունակող սնունդ ուտել (օրինակ՝ վարսակի շիլա, սակայն հարկավոր նախապատվությունը տալ հատիկավոր վարսակին), ինչպես նաեւ մի քիչ միրգ, բանջարեղեն եւ սպիտակուցներ (ձու կամ միս): Նման նախաճաշը, ըստ մասնագետի, երկար ժամանակ հագեցվածության զգացողություն կապահովի:

Եթե մարդն օրվա ընթացքում ուժեղ քաղցի զգացողություն չունենա եւ մի քանի անգամ ուտի՝ ոչ մեծ չափաբաժիններով, շատ չի ուտի եւ կկարողանա ավելի դյուրին նիհարել:

Ըստ դիետոլոգի՝ ոմանք պնդում են, որ չեն կարողանում առավոտյան նախաճաշել, բայց իրականում դա ընդամենը սովորույթի հարց է. ցանկացած մարդ կարող է վարժվել արթնանալուց հետո մեկ բաժակ ջուր խմեկ, իսկ 30-60 րոպե անց՝ նախաճաշել: Դա կօգնի վերահսկել քաշն ու պահպանել կազմվածքը՝ խուսափելով առողջական մի շարք խնդիրներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել