• Latest news

Ասպարտամը ոչ միայն չի օգնում, այլեւ խանգարում է նիհարել. գիտնականներ

24 նոյեմբերի, 2016  11:53

Ասպարտամը քիմիական նյութ է, որն այսօր հաճախ են օգտագործում սննդում եւ «դիետիկ» ըմպելիքում՝ որպես շաքարին փոխարինող: Harvard Medical School-ի գիտնականները պնդում են, որ այն ոչ միայն չի օգնում մարդկանց նիհարել, այլեւ, հակառակը, նպաստում է քաշ հավաքելուն:

Հետազոտություն կատարած գիտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Ռիչարդ Հոդինը պարզաբանել է, որ սովորաբար շաքարի փոխարինող են օգտագործում ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդիկ: Նրանք կարծում են, որ դա քայլ է դեպի առողջ կենսակերպ, բայց այդպես չէ: Պրոֆեսորի խոսքով՝ մկների վրա արված փորձը ցույց է տվել, որ ասպարտամն իրականում արգելափակում է աղիքային ալկալային ֆոսֆատազի (IAP) աշխատանքը, իսկ դրանում պարունակվող ֆենալալանինը խանգարում է էնզիմի աշխատանքին, որը, նախկինում կատարված հետազոտությունների համաձայն, խոչընդոտում է դիաբետի, ճարպակալման եւ մետաբոլիկ սինդրոմի առաջացմանը: Այսպիսով, ասպարտամի օգտագործումը կարող է մեծացնել այդ բոլոր խնդիրների առաջացմանը:

Գիտափորձերի առաջին փուլում գիտնականները պարզել են, ո IAP-ի ակտիվությունը նվազում է, եթե այն ավելացնում են ասպարտամով քաղցրացված ըմպելիք պարունակող լուծույթին: Երբ դրանում ասպարտամի փոխարեն շաքար է եղել, IAP-ն նույնքան ակտիվ է մնացել, որքան եղել է: Էնզիմը հիմնականում արտադրվում է բարակ աղիում, եւ երբ հետազոտողները մկներին այդ հատվածում ասպարտամի լուծույթով ներարկում են արել, էնզիմի ակտիվությունը նվազել է: Ասպարտամի փոխարեն աղ պարունակող լուծույթը նման արդյունք չի ունեցել:

Ասպարտամի աշխատանքի մեխանիզմը հասկանալու համար գիտնականները մկների չորս խմբի մասնակցությամբ փորձ են անցկացրել: Կրծողներին հետեւել են 18 շաբաթ: Առաջին խումբը սնվել է սովորական սննդով եւ ասպարտամով քաղցրացված ջուր է խմել, երկրորդ խումբը նորմալ սննդակարգ է ունեցել եւ միայն սովորական ջուր խմել: Երրորդ եւ չորրորդ խմբի կենդանիների դիետան պարունակել է մեծ քանակությամբ ճարպեր, բայց երրորդ խմբի մկներն ասպարտամով ջուր են խմել, չորրորդ խմբի կենդանիներ՝ սովորական ջուր:

18 շաբաթ անց հետազոտողները չափումներ են կատարել՝ կշռել են մկներին եւ անալիզներ վերցրել: Առաջին եւ երկրորդ խմբի մկների քաշը գրեթե չի տարբերվել, իսկ ահա երրորդ խմբի կրծողներն ավելի շատ քաշ են հավաքել, քան չորրորդ խմբի մկները: Ինչ վերաբերում է արյան անալիզի ցուցանիշներին. անկախ դիետայից՝ այն մկները, որոնք ասպարտամով ջուր են խմել, արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաեւ ալֆա ուռուցքի (բորբոքման բիոմարկեր) նեկրոզի գործոնը բարձր է եղել: Այսպիսով, ասպարտամը բացասաբար է ազդել փորձի մասնակից կենդանիների առողջության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է