• Latest news

6 մթերք չոր մաշկ ունեցող մարդկանց համար

25 նոյեմբերի, 2016  10:45

Ոմանց թվում է, որ չոր մաշկն ավելի լավ տեսք ունի, քան յուղոտ մաշկը: Հնարավոր է՝ այդպես է, բայց չոր մաշկն ավելի արագ է ծերանում, դրա վրա ավելի հաճախ են կնճիռներ գոյանում: Եթե չոր մաշկ ունեք, հարկավոր է այն խոնավացնել ոչ միայն հատուկ կրեմների օգնությամբ, այլեւ «ներսից»՝ ճիշտ սննդակարգի օգնությամբ: Ահա մի քանի մթերք, որոնք խորհուրդ են տրվում չոր մաշկ ունեցող մարդկանց:

Ձիթապտղի ձեթ

Ձիթապտղի ձեթը հագեցած է պոլիֆենոլներով, որոնք խոնավեցնող հատկություն ունեն: Խորհուրդ է տրվում այն հաճախ ավելացնել աղցաններին. դա կօգնի ոչ միայն լավացնել մաշկի վիճակը, այլեւ ամրապնդել առողջությունը: Այն կարելի է նաեւ մաշկին քսել:

Դդմի սերմեր

Դդմի սերմերը ցինկի հրաշալի աղբյուր են, որոնք նպաստում են կոլագենի կազմավորմանը: Այն իր հերթին խոնավեցնում է մաշկը եւ այն ավելի առաձգական դարձնում: Ցինկը նաեւ հակաբորբոքային էֆեկտ ունի, որը չափազանց կարեւոր է հարթ եւ առողջ մաշկ ունենալու համար:

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը հակասնկային եւ հակաբորբոքային ազդեցություն ունի, որը նվազեցնում է մաշկի բորբոքման մակարդակը: Այն օգնում է խոնավեցնել մաշկն ու պահպանել դրա երիտասարդությունը: Ինչպես ձիթապտղի ձեթը՝ կոկոսի յուղը նույնպես կարելի է ավելացնել աղցաններին եւ քսել մաշկին:

Ավոկադո

Ավոկադոյում առկա օգտակար ճարպերը մաշկին անհրաժեշտ խոնավորություն են ապահովում եւ այն ավելի առաձգական դարձնում: Բայց պետք չէ մոռանալ, ու ավոկադոն բավական կալորիական է, այդ պատճառով պետք չէ այն շատ ուտել:

Նարինջ

C վիտամինով հարուստ նարինջը մաշկը պաշտպանում է վնասվածքներից, որոնք առաջացնում են ազատ ռադիկալները: Նարինջում առկա նյութերը նաեւ մաշկին օգնում են կոլագեն արտադրել:

Սաղմոն

Սաղմոնի մեջ պարունակվող Օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են օրգանիզմում բորբոքումների մակարդակը, ինչը կարող է հանգեցնել չոր մաշկի հետեւանքով կարմրելու եւ բորբոքումների նվազման: Եթե բուսակեր եք, կարող է Օմեգա-3 ճարպաթթուներ ստանալ ընկույզի եւ արեւածաղկի սերմերի միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել