• Latest news

Գիտնականները կասկածում են D վիտամինով սննդային հավելուկների օգտակարությանը

26 նոյեմբերի, 2016  14:03

University of Auckland-ի (Նոր Զելանդիա) եւ University of Aberdeen-ի (Շոտլանդիա) գիտնականները վերլուծել են D վիտամինով սննդային հավելուկների օգտագործմամբ կլինիկական հետազոտությունները եւ ոչ մի հաստատում չեն գտել, որ այդ հավելուկներն իսկապես ազդեցիկ են:

Մասնագետների խոսքով՝ որպես սննդային հավելում D վիտամինի օգտագործումը հետազոտության մասնակիցների ոսկորների եւ մկանների համար որեւէ դրական արդյունք չի ունեցել: Անկախ այն հանգամանքից՝ մարդիկ սննդային հավելուկներ օգտագործել են, թե ոչ, ոսկրերի կոտրվածքի կամ այլ վնասվածքի դեպքերի քանակի միջեւ տարբերություն չի եղել:

D վիտամինը մաշկում արտադրվում է արեւի լույսի ազդեցությամբ: Աշնանը եւ ձմռանը, երբ ամպամած օրերն ավելի շատ են, որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս օգտագործել այս վիտամինի պարունակությամբ սննդային հավելուկներ, քանի որ այն կարեւոր է ոսկրերում եւ մկաններում հանքանյութերի փոխանակության համար. վիտամինի պակասի դեպքում կարող են այնպիսի պաթոլոգիական վիճակներ առաջանալ, ինչպիսին է ռախիտը կամ օսթեոպորոզը: Մինչդեռ դոցենտ Մարկ Բոլանդի ղեկավարությամբ իրականացված գիտնականների նոր հետազոտությունը կասկածի տակ է դրել այս վիտամինով հավելուկների օգտակար լինելը:

Հետազոտության արդյունքների հիման վրա գիտնականները The BMJ գիտական ամսագրում հոդված են հրապարակել, որում նշել են, որ D վիտամինով սննդային հավելուկների օգտագործումը կարող է օգտակար լինել միայն ռիսկի խմբում ընդգրկված մարդկանց համար, որոնց օրգանիզմում վիտամինի լուրջ պակաս է հայտնաբերվել: Ըստ գիտնականների՝ մյուսների համար միանգամայն բավարար է, նույնիսկ տարվա ցուրտ եւ ամպամած ժամանակաշրջաններում, հետեւել առողջ սննդակարգի եւ ջանալ արեւոտ օրերին ավելի հաճախ դուրս գալ փողոց:

Հրապարակումը գիտական շրջանակներում մեծաթիվ վեճերի տեղիք է տվել. փորձագետներից ոմանք դեմ են հոդվածի հեղինակների տեսակետին՝ նշելով, որ օգտագործման հրահանգները հիմնված են գիտական տվյալների վրա, մյուսները D վիտամինի պակասը կեղծ հիվանդություն են համարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել