• Latest news

Քրոնիկ ջեթլագը մեծացնում է ճարպակալման եւ լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկը

29 նոյեմբերի, 2016  14:24

Հաճախակի ջեթլագը (ժամային գոտիների փոփոխության համախտանիշ) կարող է առաջացնել ոչ միայն անքնություն եւ գլխացավ, այլ նաեւ ճարպակալում եւ լյարդի հիվանդություններ, այդ թվում՝ լյարդի քաղցկեղ։ Այս մասին հայտնում են Baylor College of Medicine-ի հետազոտողները։

Մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ ցերեկային ռիթմի հաճախակի խախտումը բերում է քաշի ավելացման եւ ճարպի կուտակման, իսկ որոշ մկների մոտ օրգանիզմում բարձրացել է բորբոքումների մակարդակը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է լյարդի քաղցկեղի։

Հետազոտության առաջատար հեղինակը Դեւիդ Մուրն է, իսկ փորձերն անցկացվել են դոցենտ Լոնիա Ֆուի լաբորատորիայում։ Պրոֆեսոր Մուրը պատմել է, որ վերջին տարիներին լյարդի քաղցկեղով հիվանդների թիվն աճում է, եւ որոշների մոտ այդ հիվանդությունը զարգանում է ճարպային հեպատոզից՝ շրջանցելով լյարդի ցիռոզի փուլը։ Մկների մոտ այդ պրոցեսն ընթանում է ճիշտ այնպես, ինչպես մարդու մոտ։

Հետազոտության ընթացքում գիտնականները մոդելավորել են կենդանիների մոտ քրոնիկ ջեթլագի իրավիճակ, ընդ որում, մկներին առողջ սնունդ են տվել՝ առանց ավելորդ ճարպերի։ Լույսը միացրել են ըստ գրաֆիկի, որը ամեն շաբաթ փոխվում էր՝ կենդանիների մոտ փոխելով ցերեկվա եւ գիշերվա զգացողությունը։ ՄԵկ շաբաթ անց նրանք նկատել են, որ մկները սկսել են ավելորդ քաշ հավաքել։ Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, ոչ կենդանիների մոտ խախտվել է լյարդի նյութափոխանակությունը, ինչը հանգեցրել է դրանում ճարպի կուտակման։ Մկների մոտ նաեւ ավելի շատ լեղաթթու է արտադրվել, որի բարձր մակարդակը ասոցացվում է ուռուցքային հիվանդությունների ռիսկի բարձրացման հետ։

Ամեն անգամ, երբ խախտվում է ցերեկվա ռիթմը, օրգանիզմում սկսում է ակտիվորեն աշխատել նյութափոխանակության կարգավորիչ ռեցեպտորը։ Լյարդի քաղցկեղ ունեցող մկների մոտ FXR սպիտակուցի քանակը քիչ է եղել, իսկ դա վերահսկում է լյարդում լեղաթթուների քանակը։ Մյուս կողմից, այն մկները, որոնց օրգանիզմում քիչ է եղել CAR սպիտակուցը, ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով։

Հետազոտողները նշել են, որ այդ երկու ռեցեպտորները հանդիպում են մարդու օրգանիզմում, ինչն էլ նշանակում է, որ աշխատանքի արդյունքները, ամենայն հավանականությամբ, կիրառելի են նաեւ մարդկանց համար։ Հաջորդ փուլում գիտնականները պլանավորում են ուսումնասիրել, թե ինչպես կարելի է այս բացահայտումն օգտագործել թերապիայի նոր մեթոդներ ստեղծելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է