• Latest news

Գիտնականները պարզել են շիզոֆրենիայով տառապողների գլխում ձայների առաջացման մեխանիզմները

29 նոյեմբերի, 2016  22:42

Գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են արտասովոր ազդանշանային ՌՆԿ մոլեկուլը, որի բացակայությունը հանգեցնում է շիզոֆրենիայի առաջացման եւ «գլխում ձայների» ի հայտ գալուն: Այս մասին նշված է Nature Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

«Երկու տարի առաջ մենք ուղեղում հայտնաբերեցինք նյարդերի կոնկրետ շղթա, որի վրա ներգործում են հայտնի հոգեմետ դեղամիջոցները: Սակայն դրանք բոլորը ծանրագույն կողմնակի էֆեկտներ են առաջացնում: Մենք առանձնացրել ենք միկրո ՌՆԿ մոլեկուլը, որը բջիջների այդ շղթայի աշխատանքի առանցքային տարրերից է, եւ ցույց ենք տվել, որ այդ միկրո ՌՆԿ-ի ոչնչացումը հանգեցնում է այն խանգարումների առաջացմանը, որոնք դիտվում են շիզոֆրենիկների մոտ»,- հայտարարել է Մեմֆիսի (ԱՄՆ) Սուրբ Հուդայի մանկական հիվանդանոցից Ստանիսլավ Զախարենկոն:

Զախարենկոն եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ հալուցինացիաները կամ «գլխում ձայները» կարող են առաջանալ ոչ մեծ ՌՆԿ մոլեկուլների հավաքման խանգարումներով, որը հայտնի է miR-338-3p անունով: Գիտնականների պարզաբանմամբ՝ գենետիկական ծածկագրի այս ոչ մեծ հերթագայությունը կառավարում է նյարդային բջիջների մակերեւույթին Drd2 ռեցեպտորների հավաքումը եւ աշխատանքը, որոնք դոֆամին են համարվում՝ ուղեղում տեղեկության հիմնական փոխանցողներից մեկը եւ հաճույքի հորմոնը:

Մարդիկ, ում գենում փոխակերպում է առաջացել, որը պատասխանատու է այդ ռեցեպտորի կամ միկրո ՌՆԿ-ի հավաքման համար, շատ հաճախ մանկության տարիներին տառապում են վարքագծի խնդիրներից, իսկ նրանցից մոտ 40 տոկոսը շիզոֆրենիայի զոհ է դառնում: Զախարենկոն եւ նրա գործընկերները որոշել են ստուգել, թե գենոմի այս երկու տարրերն ինչպես են ազդում ուղեղի աշխատանքի վրա՝ մկների ԴՆԹ-ում համանման հատվածները հեռացնելով կամ արգելափակելով:

Փորձերը ցույց են տվել, որ miR-338-3p-ի անջատումը հանգեցնում է մկների ուղեղի կեղեւի լսողության կենտրոնում տեղադրված նյարդերում Drd2 ռեցեպտորների քանակի կտրուկ մեծացման, ինչը դոֆամինի մոլեկուլների հանդեպ նրանց զգայունությունը բարձրացրել է: Արդյունքում խանգարվել է թալամուսի հետ նրանց կապը, որը տեղեկության մշակման եւ տեղաբաշխման կենտրոնն է, եւ կեղեւն սկսել է ասես ինքնաբերաբար աշխատել:

Գիտնականները կարծում են, որ դա կարող է գլխում ձայներ առաջացնել, քանի որ ընկալվող ձայների վերաբերյալ տեղեկությունը սովորաբար առաջնային մշակման է ենթարկվում թալամուսում եւ հավանաբար աղմուկից եւ պատահական ազդանշաններից մաքրվում է:

Զախարենկոյի եւ նրա գործընկերների փորձով պարզվել է, որ եթե վերականգվի miR-338-3p-ի աշխատանքը, ապա այդ զտումը վերսկսվում է, ինչը դրականորեն է ազդում մկների վարքագծի վրա, որոնք ձայների նոր աղբյուրների հայտնվելով իրենց ծայրահեղ ոչ համարժեք են պահել՝ նորմալ առանձնյակների համեմատությամբ:

miR-338-3p մոլեկուլները կամ մեխանիզմները, որոնք խթանում են դրանց արտադրումը, համապատասխանաբար կարելի է օգտագործել շիզոֆրենիայի համեմատաբար անվտանգ բուժման համար կամ գոնե դրա ախտանշանները վերացնելու համար:

Այսօր մոլորակի 24 մլն բնակիչներ շիզոֆրենիայով են տառապում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությամբ՝ հազար մարդուց յուրաքանչյուր յոթերորդ մարդը շիզոֆրենիկ է, ըստ որում՝ նրանց մեծ մասը 15-ից մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել