• Latest news

Կարելի՞ է ձմռանը պաղպաղակ ուտել

4 դեկտեմբերի, 2016  11:32

Որոշ մարդկանց դուր է գալիս պաղպաղակ ուտել ոչ թե ամռանը, այլ ձմռանը։ Որքանո՞վ է դա լավ գաղափար եւ արդյո՞ք ցուրտ եղանակին պաղպաղակ ուտելը չի բարձրացնում մրսելու եւ հիվանդանալու վտանգը։ Այս հարցի պատասխանը NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է գտնել օտոլարինգոլոգ Արայիկ Ղարիբյանը։

Մասնագետը նշեց, որ իրականում պաղպաղակն այնքան էլ սառը չէ, որքան կարող է թվալ. սովորաբար մենք պաղպաղակն անմիջապես կուլ չենք տալիս, այլ որոշ ժամանակ պահում ենք բերանում, այնպես որ՝ այն հասցնում է տաքանալ եւ հասնել մարմնի ջերմաստիճանին։

Այսպիսով՝ ձմռանը կերած պաղպաղակի պատճատով հիվանդանալը քիչ հավանական է։ Սառնամանիքին պաղպաղակն արագ ուտելը միգուցե լավ գաղափար չէ, սակայն ոչ մի սարսափելի բան չի պատահի, եթե դա ուտեք տանը հանգիստ եւ չափի մեջ։

Նշենք, որ Քարդիֆի համալսարանի Մրսածության կենտրոնի տնօրեն Ռոն Էքլսը, որն արդեն ավելի քան 25 տարի ուսումնասիրում է մրսածության խնդիրը, կարծում է, որ պաղպաղակն ու այլ սառը մթերքներն ու ըմպելիքները առհասարակ չեն բարձրացնում մրսելու հավանականությունը, նրա կարծիքով, կարելի է հիվանդանալ քիթն ու ոտքերը սառեցնելուց, բերանը սառեցնելը ոչ մի դեր չի խաղում։

Էքլսի խոսքով՝ շատ հիվանդությունների հարուցիչներ ի սկզբանե մեր քթի մեջ ենք, սակայն չեն վնասում մեզ։ Սակայն եթե մեր քթերը սառչում են, քթի ջերմաստիճանն ընկնում է, քանի որ անոթները սեղմվում են, եւ արդյան շրջանառությունը վատանում է։ Դրա պատճառով էլ պակասում է վիրուսների դեմ պայքարող արյան սպիտակ մարմինների քանակը, եւ այդ վիրուսները տնում են օրգանիզմ՝ հանգեցնելով գրիպի կամ մրսածության զարգացմանը։

Կարծիք կա նաեւ, որ երբ սառը ըմպելիք ենք խմում կամ սառը մթերք ուտում, մեր օրգանիզմը ոչ միայն չի սառում, այլ հակառակը, սկսում է տաքանալ, որպեսզի ջերմացնի սառը նյութը, որը հայտնվել է իր մեջ։ Այդ պատճառով շատ մասնագետներ խորհուրդ են տալիս պաղպաղակ ուտել ոչ թե ամռանը, այլ հենց ձմռանը, քանի որ այն կօգնի օրգանիզմին ավելի լավ տաքացնել իրեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է