• Latest news

Մենք մտնում ենք առանց ինտերֆերոնների հեպատիտ С–ի բուժման դարաշրջան. Մասնագետ

30 նոյեմբերի, 2016  22:35

Այսօր մենք մտնում ենք առանց ինտերֆերոնների հեպատիտ С–ն բուժելու դարաշրջան, իսկ պեգինտերֆերոնները, որոնք մինչեւ այդ օգտագործում էին այդ հիվանդության բուժման համար, աստիճանաբար անցյալում են մնում։ Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասաց գաստրոէնտերոլոգ, Հայաստանի գաստրոէնտերոլոգիների ասոցիացիայի քարտուղար Մանիկ Գեմիլյանը։

Մասնագետի խոսքով՝ այսօր կան նոր դեղեր, ինչպիսիք՝ սոֆոսբուվիր, լեդիպասվիր, դակլատասվիր, եւ հեպատիտ С–ի բուժման նոր սխեմաներ՝ առանց ինտերֆերոնների, եւ այդ դեղերի ու սխեմաների բացահայտումը շատ կարեւոր իրադարձություն է ամբողջ աշխարհի համար։ Դրանց շնորհիվ այսօր հեպատիտ С–ն աշխարհում միակ վիրուսային հիվանդությունն է, որը կարելի է բուժել դեղորայքային ճանապարհով։

Հեպատիտ С–ի բուժման նոր դեղամիջոցները դեռեւս Հայաստանում գրանցված չեն, սակայն քանի որ հիմա գլոբալիզացիայի դար է, հիվանդները կարող են դրանք գնել այլ երկրներում։ Դեղամիջոցները շատ թանկ են, սակայն ոչ հարուստ երկրներում, որտեղ հեպատիտները շատ տարածված են, արտադրում են դրանց ջեներիկ տարբերակները (օրինակ Հնդկաստանում), որոնք ավելի մատչելի են օրիգինալ դեղերից։

Մանիկ Գեմիլյանը նշեց, որ սովորաբար, երբ նոր դեղերը միայն հայտնվում են շուկայում, դրանց ջեներիկ տարբերակն արտադրելն արգելված է լինում, սակայն քանի որ հեպատիտ С–ն աշխարհում այդպիսի լուրջ խնդիր է, նոր դեղեր արտադրողներին պարտավորեցրել են բացահայտել այդ դեղերի ֆորմուլան, որպեսզի այն ամբողջ աշխարհում ավելի հասանելի դառնա։

Հեպատիտ С–ի բուժման վերջին նվաճումները, ինչպես նաեւ Helicobacter pylori–ը եւ ֆունկցիոնալ հիվանդությունները հասկանալու եւ բուժելու հարցում ձեռքբերումները ներկայացվել են այսօր՝ Հայաստանի գաստրոէնտերոլոգիների ասոցիացիայի ամփոփիչ  գիտաժողովում։ Ասոցիացիայի քարտուղարը նշեց, որ գիտաժողովի նպատակն է գործընկերներին ներկայացնել եւ քննարկել գաստրոէնտերոլոգիայի ոլորտում կարեւորագույն նորությունները եւ ամփոփել այս տարի կայացած 2 խոշոր միջազգային գիտաժողովներում ներկայացրած ինֆորմացիան։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է