• Latest news

Ինչո՞ւ է ավելի ճիշտ ջրծաղիկ տանել փոքր տարիքում

1 դեկտեմբերի, 2016  15:29

Հայաստանում վերջին տարիներին երեխաների շրջանում ջրծաղիկով վարակվելու քիչ դեպքեր չեն գրանցվել։ Սակայն իրավիճակը վերահսկվում է, եւ անհանգստանալու պատճառ չկա։ Ավելին՝ ջրծաղիկով ավելի լավ է հիվանդանալ հենց մանուկ ժամանակ, քան հասուն տարիքում։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Ջրծաղիկն անկառավարելի վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Այն 100 տոկոսով վարակովի հիվանդություն է, այսինքն՝ երբեւէ ջրծաղիկ չտարած մարդն անպայման կվարակվի հիվանդ կամ ինկուբացիոն փուլում գտնվող մարդու հետ շփվելիս։ Ջրծաղիկի վիրուսով կարելի է վարակվել անգամ միջանցքով քայլելիս կամ վերելակով բարձրանալիս այն վայրում, որտեղով հենց նոր անցել է հիվանդը։ Եթե դպրոցում կամ մանկապարտեզում մի երեխա հիվանդանում է, նա, ամենայն հավանականությամբ, կվարակի մյուսներին։

Ինչու՞ է ավելի ճիշտ ջրծաղիկով հիվանդանալ մանուկ հասակում

Լիանա Թորոսյանի խոսքով՝ երեխաներն ավելի հեշտ են տանում ջրծաղիկը, բարդացումները նրանց մոտ շատ հազվադեպ են լինում, իսկ ապաքինվելուց հետո նրանց մոտ կայուն իմունիտետ է ձեւավորվում։ Դա նշանակում է, որ նորից ջրծաղիկով վարակվելու հավանականությունը շատ չնչին է։

Մեծահասակների մոտ հիվանդությունը սովորաբար բազմաթիվ բարդացումներով է ընթանում՝ միջին ծանրության կամ ծանր ձեւով, եւ որքան մեծ է մարդը, այնքան ծանր է հիվանդության ընթացքը։ Ցանը մեծահասկաների մոտ նույնպես ավելի շատ է լինում, քան երեխաների մոտ։ Բշտիկները  շատ ուժեղ քոր են գալիս՝ մարդուն զրկելով քնից եւ հանգստից եւ հաճախ նկատելի սպիներ են թողնում։

Մեծահասակների մոտ ջրծաղիկի առավել տարածված բարդացումներն են դժվար բուժվող թոքաբորբն ու մենինգիտը։ Բացի այդ, եղջերաթաղանթին վերքերի պատճառով մարդկանց մոտ տեսողական խանգարումներ եւ անգամ տեսողության ամբողջական կորուստ են առաջանում։

Այսպիսով՝ եթե մանկապարտեզում կամ դպրոցում ջրծաղիկ է տարածված, պետք չէ խուճապի մատնվել եւ երեխային տանը պահել։ Եթե նա փոքր ժամանակ տանի ջրծաղիկը, դա, ամենայն հավանականությամբ, նրան կպաշտպանի մեծ տարիքում կրկնակի վարակումից եւ դրա հետ կապված բարդացումներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է