• Latest news

Դպրոցականները 2 դոլարով սինթեզել են ՄԻԱՎ–ի դեմ 750 դոլար արժողությամբ դեղի ազդող նյութը

1 դեկտեմբերի, 2016  23:45

Ավստրալացի դպրոցականները սինթեզել են ՄԻԱՎ վարակակիր  մարդկանց համար նախատեսված դեղի գործող նյութը, որի մեկ հաբն արժի 750 դոլար։ Նրանց հաշվարկով՝ իրենց սինթեզած նյութի արժեքը չպետք է գերազանցի 2 դոլարը։

ԱՀԿ–ն դեղամիջոցն ընդգրկել է կենսականորեն կարեւոր դեղերի ցուցակում։ Անցյալ տարի ամերիկացի գործարար Մարտին Շքրիելին գնել էր «Դարապրիմ» դեղամիջոցի իրավունքները եւ դրա գինը 13.50 դոլարից բարձրացնել 750 դոլար մեկ հաբի դիմաց։ «Դարապրիմը» հակամակաբուծային եւ հակամալարիական դեղամիջոց է, որը նշանակում են ընկած իմունիտետով մարդկանց, օրինակ, ՄԻԱՎ վարակակիրներին։ Այն կենսականորեն կարեւոր դեղերի ցուցակում է։

Սիդնեյի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները կարողացել են հենց դպրոցական լաբորատորիայում սինթեզել պիրիմետամինը, որը «Դերապրիմի» ազդող նյութն է։ Նրանք աշխատել են քիմիկոս Էլիս Ուիլյամսի գլխավորությամբ։ Սինթեզի միջոցը գտնելու համար մեկ տարի է պետք եղել։ Այն դեղամիջոցը, որը պատենտավորված է եղել, դպրոցական լաբորիատորիայի համար շատ վտանգավոր է եղել։ Դեղամիջոցի վերջնական արժեքը կազմել է հաբի համար 1-2 դոլար։

Սակայն այն վաճառքի հանել հնարավոր կլինի, եթե դա անցնի կլինիկական փորձարկումները եւ ապացուցի իր արդյունավետությունը օրիգինալ դեղին հավասար։ Ընդ որում, եթե Շքրիելին հրաժարվի մասնակցությունից, դեղը ստեղծողները ստիպված են ինքնուրույն փորձարկումներ կազմակերպել ամենասկզբից, ինչը միլիոնավոր դոլարներ կարժենա։

Դպրոցականները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կոգեշնչի դեղագործական ընկերություններին իրենց մեթոդով ավելի էժան պիրիմետամին արտադրելու համար։ Դրան կարելի է ծանոթանալ http://malaria.ourexperiment.org/ կայքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել