• Latest news

Ալկոհոլիզմով տառապող տղամարդուն էվթանազիա են արել

1 դեկտեմբերի, 2016  19:10

Հոլանդիայի բնակիչը, որը ալկոհոլիզմով է տառապում, էվթանազիա անելու իրավունք է ստացել։ Պրոցեդուրան իրականացվել է 2016-ի հուլիսի 14-ին։ Մարկ Լանգեդիյքը կյանքի վերջին ժամերն անցկացրել է հարազատների եւ մտերիմների հետ։ Մահացու ներարկման օրը նա ինքնուրույն էր ընտրել։

Տղամարդը մոտ 8 տարի առաջ սկսել էր ալկոհոլ օգտագործել։ Հարզատներն արել էին հնարավոր ամեն բան վնասակար սովորությունից նրան հետ պահելու համար։ Նա բազմիցս բուժումներ է անցել վերականգնողական կլինիկաներում, սակայն վերջնականապես չէր բուժվել։ Տղամարդը տառապում էր դեպրեսիայից եւ տագնապի զգացողությունից, որոնք փորձել էր հաղթահարել ալկոհոլի միջոցով։

Նա որոշել էր կյանքից հեռանալ եւ էվթանազիայի թույլտվության դիմում էր ներկայացրել, որը ստանալու համար մոտ 6 ամիս էր անհրաժեշտ եղել։ Մարկի կյանքի վերջին ժամերի մասին պատմել է նրա եղբայրը։ Նա ասել է, որ ներարկումը կատարել է բժիշկը, որը սկզբում ներկայացրել էր, թե ինչպես է ընթանալու պրոցեդուրան, իսկ հետո տղամարդուն առաջարկել էր պառկել անկողնում եւ հանգստանալ։ «Մենք բոլորս՝ ծնողներս, ներկաները եւ անգամ Մարկը  արտասվեցինք… Դա կարող էր անգամ հուզիչ լիներ, եթե այդքան սարսափելի չլիներ»։

Նշենք, որ Հոլանդիայում էվթանազիան թույլատրվում է 2002–ից։ Անցյալ տարի դրա թույլտվություն էր տրվել ավելի քան 5 հազար մարդու։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել