• Latest news

3 աննկատ սովորություններ, որոնք վնաս են հասցնում Ձեր կազմվածքին

2 դեկտեմբերի, 2016  18:16

Մեր որոշ սովորություններ, որոնք առաջին հայացքից բացարձակապես աննկատ են, կազմվածքին լուրջ վնաս են հասցնում, նույնիսկ եթե մնացած բոլոր հարցերում, կարծես, առողջ կենսակերպ ենք վարում, ճիշտ ենք սնվում եւ սպորտով ենք զբաղվում: Ներկայացնում ենք կազմվածքի համար շատ վնասակար մի քանի սովորություններ:

Ուտելուց հետո խմելու սովորություն

Ուտելուց հետո ցանկացած ըմպելիք, հատկապես գազավորված եւ քաղցր հյութեր խմելը շատ վտանգավոր է եւ՛ առողջության, եւ՛ կազմվածքի համար: Նման սովորությունը խախտում է ստամոքսի կողմից թթվի արտադրման պրոցեսը, որն արդյունքում դանդաղեցնում է մարսողությունը եւ օրգանիզմից սնունդի մնացորդների դուսբերումը: Ոմանք սխալմամբ կարծում են, որ եթե յուղոտ սնունդից հետո գազավորված քաղցր ըմպելիք խմեն, դա կօգնի ուտելիքն ավելի հեշտ մարսելուն, բայց իրականում ամեն ինչ հակառակն է:

Մասնագետներից շատերը պնդում են, որ ուտելուց հետո քաղցր ըմպելիքները եւ բարեկազմ կազմվածքը անհամատեղելի են, քանի որ շաքարը խմորման պրոցես եւ փքվածություն է հարուցում, որը վիզուալ որովայնի շրջանում մեկ-երկու կիլոգրամ է ավելացնում:

«Ոտքը ոտքին» դիրքով նստելու սովորություն

«Ոտքը ոտքին» դիրքով նստելու սովորությունն այնքան էլ անմեղ բան չէ, որքան կարող է թվալ: Եմարդն այդ դիրքով հաճախ է նստում, նրա մոտ խանգարվում է արյան եւ ավշային շրջանառությունը, որի հետեւանքով մեծանում է վարիկոզի, այտուցների եւ ցելյուլիտի առաջացման հավանականությունը: Չնայած նաեւ կարծիք կա, որ վարիկոզի առաջացումը կախված է մարդու գենետիկայից, ոմանց մոտ այս հիվանդությունն անխուսափելի է, եթե անգամ նրանք իրենց կյանքի ընթացքում ոչ մի անգամ ոտքը ոտքին չգցեն, իսկ ոմանց ոտքերի երակները առողջ եւ ամուր կլինեն մինչ խոր ծերություն՝ անկախ նրանց կենսակերպից: Ցանկացած դեպքում, այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում վտանգել ոտքերի առողջությունը եւ նստել «ոտքը ոտքին» դիրքով:

Կուզիկանալու սովորություն

Կուզիկանալու սովորությունը կարող է ոչ միայն կեցվածքը վատացնել, այլեւ վիզուալ կերպով մեծացնել իրանը եւ փոքրացնել կրծքի չափը: Այս սովորությունը սովորաբար առաջանում է  մարմնի մկանների թուլության պատճառով, ինչպես նաեւ քրոնիկական հոգնածության հետեւանքով: Կուզիկությունը կարող է վկայել նաեւ ցածր ինքնագնահատականի եւ ինքնավստահության պակասի մասին, իսկ դա կեցվածքին հետեւելու եւ իրեն կուզիկանալ թույլ չտալու եւս մեկ պատճառ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է