• Latest news

Քրոնիկ հիվանդների ատամների բուժման առանձնահատկությունները. պարզաբանում է ստոմատոլոգը

2 դեկտեմբերի, 2016  17:08

Քրոնիկ հիվանդություններով մարդկանց ստոմատոլոգիական խնդիրների բուժումն ունի մի շարք առանձնահատկություններ, եւ ատամնաբույժները դրանք պետք է նկատի առնեն: Այդ առումով հիվանդանոցում գործող ստոմատոլոգիական ծառայությունն ունի որոշակի առավելություն. պրոֆիլային բժիշկները միշտ հասանելի են, եւ նրանց հետ կարելի է շտապ խորհրդակցել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ ստոմատոլոգիական ծառայության ղեկավար Շավարշ Հովասափյանը:

Նրա խոսքով, տարբեր պաթոլոգիաներ ունեցող հիվանդներին պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում՝ պարտադիր կապի մեջ լինելով իրենց բուժող բժշկի հետ ճշտելու համար, թե ինչ դեղորայք է ընդունում այդ պացիենտը, դրանք ինչպիսի բարդացումներ կարող են հարուցել եւ ինչ չափանիշներ պետք է պահել հսկողության տակ:

Նա ավելացրեց, որ իրենց համար հատուկ կոնտինգենտ են «Աստղիկի» կանանց կոնսուլտացիայի հղիները, ովքեր հղիության ընթացքում կենտրոնում անցնում են պարտադիր ստոմատոլոգիական զննում եւ բերանի խոռոչի սանացիա:

 «Լինում է նաեւ, որ մարդիկ ստոմատոլոգի սենյակում հոգեբանական, հուզական սուր ապրումներ են ունենում, նրանք ուղղակի ընկնում են սթրեսի մեջ: Նման դեպքերում մենք հրավիրում ենք մեր անեսթեզիոլոգներին, որոնք ըստ անհրաժեշտության անում են սեդատիվ պրեպարատների ներարկում: Սրտի լուրջ խնդիրներ ունեցող պացինենտներին սպասարկելիս մենք կարող ենք հրավիրել կարդիոռեանիմատոլոգի, որպեսզի պացիենտի կողքին լինի եւ հարկ եղած դեպքում միջամտի»,- բացատրեց նա:

Կենտրոնի ստոմատոլոգիական  ծառայությունը հագեցված է նորագույն սարքավորումներով, վերջերս համալրվել է նորագույն գերմանական Vector Paro սարքով, որը թույլ է տալիս առանց վիրահատական միջամտության բուժել պարոդոնտի հիվանդությունները:

Բժիշկ-ստոմատոլոգ Աստղիկ Տիգրանյանը պարզաբանեց, որ պարոդոնտոլոգիական սարքավորումն օգտագործում է հիդրոքսիապատիտ կոչվող հատուկ նյութ, որը ներարկվում է ատամնային պարկերի մեջ: Սարքավորումը կիրառվում է լնդերի բոլոր հիվանդությունների դեպքում, ինչպես նաեւ՝ գինգիվիտի եւ պարոդոնտիտի կանխարգելման համար: Նա հավելեց, որ պացիենտները «շատ են սիրում այդ սարքավորումը», քանի որ այն գործում է բացարձակապես անցավ եւ ազատում է վիրաբուժական տհաճ պրոցեդուրաներից:

Նշենք, որ «Աստղիկ» ԲԿ ստոմատոլոգիական ծառայությունում մինչեւ տարեվերջ գործելու է նախատոնական ակցիա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել