• Latest news

Արեւի լույսը կանխում է կարճատեսության զարգացումը

3 դեկտեմբերի, 2016  23:46

Կար ժամանակ, երբ երեխաներն իրենց ազատ ժամանակն հիմնականում անցկացնում էին բաց երկնքի տակ՝ խաղալով ավազների հետ եւ մարգագետիններում, կառուցելով տնակներ եւ հեծանիվ վարելով։ Հիմա երեխաների մեծ մասը նախընտրում է 4 պատի մեջ մնալ՝ ժամանակն անցկացնելով համակարգիչների առաջ։

Բրիտանացի մասնագետների կարծիքով նման վարքը փչացնում է երիտասարդ սերնդի տեսողությունը։ Ընդ որում, մեղավոր են ոչ միայն էկրանների եւ դիսփլեյների առաջ անցկացրած ժամերը, այլ արեւի լույսի պակասը, որը ոչ մի կերպ չի փոխհատուցվում արհեստական լուսավորմամբ։

Լոնդոնի հիգիենայի եւ տրոպիկական բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ В տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթները նվազեցնում են միոպիայի զարգացման ռիսկը, որը նաեւ կոչվում է կարճատեսություն։ Դա հատկապես բնորոշ է երեխաներին ու դեռահասներին։

Միոպիան նորմալ տեսողության կոմպլեքս խանգարում է, որը պայմանավորված է բազմաթիվ ժառանգական եւ բնապահպանական գործոններով։ Կարճատես մարդկանց թիվն աշխարհում ամեն տարի աճում է։ Միոպայի դեմ պայքարը պահանջում է ավելի մեծ ֆինանսական ու բարոյական ծախսեր։

Փորձագետների մի խումբը բժիշկ Աստրիդ Ֆելթչերի ղեկավարությամբ որոշել է մանրամասն ուսումնասիրել օրգանիզմի կողմից ընկալվող արեւային ուլտրամանուշակագույն լույսի եւ կարճատեսության առաջընթացի կամ հետընթացի միջեւ կապը։

Հետազոտությանը կողմնակի մասնակցություն են ունեցել 65 տարեկանից եւ  մեծ տարիքի եվրոպական երկրների բնակիչները։ 4166 բնակիչների շրջանում օրգանների հետազոտության ընթացքում նաեւ հարցազրույց են անցկացրել կենսակերպի մասին։ Տեսողության ստուգմամբ եւ արյան անալիզի միջոցով բացառելով մի շարք գործոններ՝ եզրափակիչ փուլում ընդգրկել են 371 կարճատես մասնակիցների եւ 2797 նորմալ տեսողությամբ մարդկանց։

Ուսումնասիրելով հարցվածների կենսակերպի մանրամասները՝ հետազոտողները պարզել են, որ 14-19 եւ 20-39 տարեկանում ուլտրամանուշակագույն ճառագայթման մեծ էքսպոզիցիան ասոցացվում է միոպիայի զարգացման հավանականության նվազմամբ։

Բժիշկ Ֆլեթչերի խումբը նաեւ պարզել է, որ վիտամին D–ի հիմքով կենսաբանորեն ակտիվ հավելումները չեն կարող փոխարինել արեւի ճառագայթներին։ Այդ պատճառով, եթե հասուն մարդիկ ուզում են պահպանել երեխաների տեսողությունը, ապա նրանք պետք է ավելի հաճախ նրանց տան, դպրոցի եւ այլ փակ տարածքների պատերից դուրս տանեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել