• Latest news

Նիհարելու համար անհրաժեշտ է փոխել հիմնական նյութափոխանակության չափանիշները. գերմանացի մասնագետ

5 դեկտեմբերի, 2016  11:59

Կարճաժամկետ դիետաները չեն կարող օգնել նիհարելուն. դրանք երկարաժամկետ հեռանկարում հազվադեպ են արդյունավետ լինում: Եթե մարդուն նույնիսկ հաջողվում է դիետայի միջոցով մի քանի կիլոգրամից ազատվել, դրանք, որպես կանոն, շատ արագ վերադառնում են: Իսկապես նիհարելու համար անհրաժեշտ է փոխել հիմնական նյութափոխանակության պարամետրերը, պնդում է Քյոլնի Գերմանական մարզադպրոցի Առողջության կենտրոնի պրոֆեսոր Ինգո Ֆրոբյոզեն:

Հիմնական նյութափոխանակությունը հանգիստ վիճակում օրգանիզմի էներգածախսն է: Ավելորդ քաշից արդյունավետորեն ազատվելու համար անհրաժեշտ է, որ օրգանիզմը հանգիստ վիճակում ավելի շատ էներգիա ծախսի: Իսկ թե նա որքան էներգիա է ծախսում՝ կախված է մկանային զանգվածից. հանգիստ վիճակում մկաններն ավելի շատ էներգիա են սպառում, քան ճարպային հյուսվածքը, ուստի միանման սնվելու դեպքում մկանների մեծ զանգված ունեցող մարդիկ ավելի քիչ են գիրանում, քան քիչ մկաններ ունեցողները:

Պրոֆեսոր Ինգո Ֆրոբյոզեն նիհարել ցանկացող մարդկանց խորհուրդ է տալիս ուժային մարզումների միջոցով մեծացնել մկանային զանգվածը: Դիմացկունության վարժությունները նպաստում են բջիջներում միտոքոնդրիումների թվի մեծացմանը, որոնք պատասխանատու են էներգաապահովման համար: Դրանով իսկ մեծանում է նաեւ հիմնական նյութափոխանակության համար էներգիայի ծախսը:

Բացի այդ՝ նա խորհուրդ է տալիս սնվելը հարմարեցնել օրգանիզմի կենսառիթմերին. սնվել օրը երեք անգամ՝ 5-ժամյա միջակայքով, նախաճաշին ավելի շատ ածխաջրեր օգտագործել, ճաշին՝ հանքանյութերով հարուստ սնունդ, իսկ ընթրիքին՝ սպիտակուցային սնունդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել