• Latest news

Սխալ է հաշվել կալորիաները, ածխաջրերն ու ճարպերը. մասնագետ

5 դեկտեմբերի, 2016  14:24

Սնվելու հարցում ճիշտ մոտեցման դեպքում կարելի է ամեն ինչ ուտել, բայց պետք է հրաժարվել կալորիաները, ածխաջրերն ու ճարպերը հաշվելուց: Նման տեսակետ է հայտնել Լոնդոնի Թագավորական քոլեջի գենետիկ համաճարակաբանության պրոֆեսոր Թիմ Սպեկտորը:

The Independent-ին տված հարցազրույցում նա նշել է, որ կարելի է ուտել այն ամենը, ինչ ուզում ես, եւ այնքան, որքան ուզում ես: Կարեւորը՝ չմոռանալ աղիներում բնակվող մանրէների մասին: Գիտնականը պարզաբանել է, որ մարդու աղիներում շուրջ հարյուր տրիլիոն մանրէներ, վիրուսներ եւ սնկեր են բնակվում, որոնք այսպես թե այնպես ազդում են առողջության վրա: Սպեկտորն ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդու աղիքային միկրոֆլորայի կազմը եզակի է, եւ հենց դրանից է կախված տարբեր մթերքներին եւ դեղամիջոցներին օրգանիզմի արձագանքը:

Որպեսզի աղիքային մանրէներն օգնեն մարսել սնունդն ու պահպանել իմունային համակարգը, սնունդը պետք է համապատասխանի երեք պայմանի. պետք է կազմված լինի տեխնոլոգիական մշակման չենթարկված մթերքներից, մեծ քանակությամբ մանրաթելեր պարունակի եւ առավելագույնս բազմազան լինի: Սպեկտորը խորհուրդ է տալիս օրական յոթ բաժին բանջարեղեն եւ միրգ ուտել, ինչպես նաեւ կանաչեղեն եւ հում սերմեր, չվախենալ նաեւ կաթնամթերք, միս եւ ածխաջրեր օգտագործել:

«Ածխաջրերի եւ ճարպերի կրճատման ու կալորիաների հաշվման վրա հիմնված սննդակարգը միանգամայն սխալ մոտեցում է, քանի որ հարկավոր է ձգտել պահպանել աղիքային միկրոֆլորան: Աղիքային մանրէների համար ամենաօգտակարը բնական ֆերմենտացիայի գործընթաց անցած մթերքներն են. բնական յոգուրտ՝ առանց շաքարի կամ քաղցրացուցիչների, կեֆիր, չպաստերիզացված պանիր, ապուր, թթու կաղամբ»,- ընդգծել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել