• Latest news

Աշխարհում ամենափոքր եռյակը ծնվել է ընդհանուր 1.3 կգ քաշով

6 դեկտեմբերի, 2016  11:51

32-ամյա Էմմա Սիթոնի համար շատ դժվար է. երեք փոքրիկ տղաները մշտապես աղմկում են եւ չարաճճիություն անում՝ նրան ոչ մի րոպե հանգիստ չթողնելով, սակայն Էմման հազվադեպ է դժգոհում: Դեռեւս վերջերս եռյակի՝ Ալֆիի, Դիլանի եւ Քոնորի կյանքը թելից էր կախված, եւ Էմման վստահ է, որ իսկական հրաշք է այն, որ նրանք ողջ են մնացել:

2014 թվականի սկզբին Էմման եւ նրա ամուսինը՝ Ռեյ Բեյթմենը, իմացան, որ իրենց ընտանիքում շուտով համալրում է լինելու: Նրանք արդեն մեծացնում էին Էմմայի որդուն՝ Բիլին, եւ այդ պահին երեխաներ ունենալ չէին ծրագրել, ուստի Էմմայի հղիությունը նրանց համար անակնկալ էր: Երկրորդ անակնկալը նրանց սպասում էր 12 շաբաթ հետո՝ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նրանք տեղեկացան, որ եռյակ են ունենալու: Երկվորյակները միաձու էին եւ մեկ ընկերքը երեքով էին կիսում, այդ պատաճառով ծանր հղիություն էր սպասվում: Ընտանիքին հայտնեցին, որ երեխաները հավանաբար ժամկետից վաղ կծնվեն:

Սակայն եռյակը չսպասեց դեկտեմբերին: Օգոստոսի վերջին Էմման աշխատանքի էր գնում, եւ ճանապարհին երկունքի ցավերը սկսվեցին: Նա ջանում էր չնյարդայնանալ, քանի որ ծննդաբերելու համար դեռեւս չափազանց վաղ էր՝ հղիության 22-րդ շաբաթն էր ընթանում: Սակայն ցավերը հիվանդագին դարձան, եւ կինն իր բժշկին դիմեց, որը նրան հիվանդանոց ուղարկեց: Այնտեղ հաստատվեցին նրա վատագույն սպասումները՝ ծննդաբերությունը սկսվել էր: Էմման եւ Ռեյը նշել են, որ իրենց հոգում բացարձակ դատարկություն էին զգում, քանի որ բժիշկները ձեռնպահ էին մնում կանխատեսումներ կատարելուց, եւ զույգը մտածում էր, որ երեխաներին կորցնելու է: Էմման երկու օր հիվանդանոցում է անցկացրել, որտեղ տարբեր դեղամիջոցներ էին ներարկում՝ թեթեւաքաշ երեխաների հասունացմանն օգնելու համար:

Օգոստոսի 31-ին Էմմայի ջրերը գնացին, եւ առաջինը լույս աշխարհ եկավ Ալֆին՝ 419 գրամ քաշով, հետո Քոնորը՝ 430 գրամ եւ Դիլանը՝ երկվորյակներից ամենամեծը, 463 գրամ քաշով: Նորածիններին անմիջապես տեղափոխեցին ինտենսիվ թերապիայի բաժանմունք, քանի որ նրանց կյանքին վտանգ էր սպառնում: Եռյակից մեկին՝ Քոնորին, որն ամենաամուրն էր, ծնողները կարողացան գրկել միայն 5 շաբաթ հետո, երբ երեքին էլ պատրաստում էին սրտի վիրահատության: Դրանից առաջ Ալֆիին եւս մեկ վիրահատություն էր կատարվել՝ 2 շաբաթական տարիքում հրաժարվել էին գործել նրա թոքերը, եւ անհապաղ օգնության կարիք էր առաջացել: Երեք տղաներն էլ տառապում էին ռետինոպաթիայով, որը աչքերի հիվանդություն է եւ հաճախ է հանդիպում անհաս երեխաների շրջանում:

Երկվորյակների ծնվելուց 6 ամիս հետո (եւ կանխատեսված ծնունդից 2 ամիս հետո) նրանց տուն ուղարկեցին, չնայած նրանցից երկուսը եւս մի քանի ամիս շնչում էին թթվածնի բալոնի օգնությամբ:

Այսպիսով, Ալֆի, Դիլան եւ Քոնոր Բեյթմենները դարձել են աշխարհում ողջ մնացած ամենափոքրիկ եռյակը եւ մտել են Գինեսի ռեկորդների գրքի մեջ:

Այժմ տղաները 2 տարեկանից մեծ են եւ չնայած իրենց հասակակիցներից չափերով փոքր են, առողջական հատուկ խնդիրներ չունեն: Արտաքնապես նրանք իրար շատ նման են, գուցե միայն Դիլանը մի փոքր ցածրահասակ է, իսկ Ալֆիի դեմքն ավելի կլորավուն է, եւ նույնիսկ Էմման է իր որդիներին հաճախ շփոթում: Եթե երկու տարի առաջ ամեն օրը ընտանիքի համար փորձություն էր, ապա այժմ, կնոջ խոսքով, ամեն ինչ լավ է, երեխաները մեծանում են եւ չարաճճիություններ անում, ինչպես մյուս երեխաները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել