• Latest news

Բժիշկները ոչ ավելի լավն են, ոչ էլ ավելի վատն են, քան մեր պատգամավորները. Ալթունյան

6 դեկտեմբերի, 2016  19:32

Բժիշկներն այլմոլորակային չեն, նրանք հասարակության մի մաս են, եւ նրանք ոչ ավելի լավն են, ոչ էլ ավելի վատն են, քան մեր պատգամավորները։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ դեկտեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով պոլիկլինիկայի բժիշկների ցածր որակավորման մասին հարցին։

«Բժիշկներն այլմոլորակային չեն, նրանք հասարակության մի մաս են, եւ նրանք ոչ ավելի լավն են, ոչ էլ ավելի վատն են, քան մեր ինժեներները, քան մեր ոստիկանները, քան մեր, վախենում եմ ասել, պատգամավորները։ Նրանք հասարակության մաս են, եւ մենք ենք աճեցրել այդ մասնագետներին։ Պետք է փոխվենք բոլորս միասին», – նշել է նախարարը։

Ըստ Լեւոն Ալթունյանի, բոլորի աշխատանքի արդյունավետությունից է կախված նաեւ այն, թե որքան բարվոք վիճակում կլինեն մեր պետական բուժհաստատությունները, մասնավորապես, պոլիկլինիկաները։

«Եթե մենք բոլորս աշխատենք այն ուժով, որով աշխատում ենք, մենք չենք ունենա պոլիկլինիկաների վերանորոգման միանգամից գումար եւս ինչ–որ քանակ տարիներ, մինչեւ հերթը հասնի, իսկ տարեկան կարող է հասնել 2-4 պոլիկլինիկայի հերթ։ Սկսենք ավելացնել մեր աշխատանքի արդյունավետությունը, որպեսզի պետության ֆինանսական հնարավորությունները բարձրացնենք», – ասել է նա։

Նախարարը հավելել է, որ 166000 դրամը չի համարում բժշկին վայել աշխատավարձ, եւ բժիշկը պետք է ստանա 2.5–3 անգամ շատ, բայց դա կախված է բոլորի աշխատանքի արդյունավետությունից։ «Դա ոչ միայն բժշկի արդյունավետությունն է, այլ բարիք ստեղծողի, հավելյալ արժեք ստեղծողի արդյունավետությունը, որը եւ ձեւավորում է ՀՆԱ–ն, որի 1.6 տոկոսը կազմում է առողջապահության բյուջեն», – ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել