• Latest news

Նախարարն ունի պլան՝ բժիշկներին ապօրինի տրվող գումարները լեգալացնելու վերաբերյալ

6 դեկտեմբերի, 2016  21:32

Առողջապահության նախարարությունը մոտ ժամանակներս հանդես կգա մի նախաձեռնությամբ, որը կլեգալացնի բժշկին որպես շնորհակալություն գումար տալը։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ դեկտեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ունի արդյոք նախարարությունը որեւէ պլան՝ բժիշկների կողմից փող վերցնելու պրակտիկային վերջ տալու համար։

«Փող չվերցնելու հարցը այսպես է... Այո պլան կա. Բժշկության մեջ 70-80 տոկոս դեպքերում գումարը բժշկին տրվում է որպես շնորհակալություն։ Զարգացած երկրներում կա ձեւաչափ, երբ այդ գումարը տրվում է սպիտակ ձեւով, հաշվապահության միջոցով, բժշկի քարտուղարի միջոցով։ Հայաստանում այդ համակարգը չի գործում։

Մենք մոտ ժամանակներս հանդես կգանք նախաձեռնությամբ, որպեսզի լեգալացնենք այդ համակարգը, եւ մարդը, եթե ուզում է շնորհակալություն հայտնել բժշկին, հայտնի այդ շնորհակալությունը դրամարկղի միջոցով, եւ այդ գումարը 10 կամ 15 տոկոս հարկումից հետո լիովին հասնի բժշկին», – ասել է նախարարը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել