• Latest news

10 տարում քաղցկեղով հիվանդացությունը 33 տոկոսով աճել է

8 դեկտեմբերի, 2016  21:28

Քաղցկեղային հիվանդությունների քանակը, 2005-ի հետ համեմատ, 2015-ին 33 տոկոսով մեծացել է։ JAMA Oncology–ում լույս տեսած Global Burden of Disease Cancer Collaboration–ի հետազոտության համաձայն՝ աշխարհում 2015–ին գրանցվել է քաղցկեղի մոտ 17.5 մլն նոր դեպք, եւ դրանից մահվան 8.7 մլն դեպք։

Քաղցկեղով հիվանդների թվի աճը, ըստ հետազոտության հեղինակների, կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ մոլորակի բնակչությունն աճում է, եւ այն ծերանում է։ Տարիքի հետ, ինչպես հայտնի է, քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է։ Այսօրվա դրությամբ քաղցկեղը աշխարհում մահվան երկրորդ ամենատարածված պատճառն է սրտանոթային հիվանդություններից հետո։

Հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր երրորդ տղամարդ եւ յուրաքանչյուր 4-րդ կին իրենց կյանքի ընթացքում բախվում են քաղցկեղի հետ։ Քաղցկեղի առավել տարածված ձեւը շագանակագեղձի քաղցկեղն է՝ 1.6 մլն դեպք։ Իսկ առավել հաճախ տղամարդիկ մահանում են շնչափողի, բրոնխների եւ թոքերի քաղցկեղից։ Կանանց շրջանում առավել տարածված է կրծքագեղձի քաղցկեղը՝ 2.4 մլն դեպք։ Հենց այդ քաղցկեղի տեսակն էլ ամենից շատ մահվան պատճառ է դառնում։  Երեխաներն ավելի հաճախ բախվում են լեյկոզի, ուղեղի քաղցկեղի եւ նյարդային համակարգի այլ ուռուցքների հետ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է