• Latest news

44-ամյա կինը կրել եւ ծննդաբերել է իր թոռանը

8 դեկտեմբերի, 2016  20:15

Մեծ Բրիտանիայի բնակիչ 44-ամյա Ջուլի Բրեդֆորդը կրել եւ ծննդաբերել է սեփական թոռանը՝ դստեր՝ Ջեսիկայի երեխային, որը քաղցկեղից բուժվելուց հետո չէր կարող երեխա ունենալ:

Արգանդի վզիկի քաղցկեղը, որը տարածվել էր արգանդը շրջապատող ավշահանգույցների վրա, Ջեսիկայի մոտ հայտնաբերվել էր, երբ նա 18 տարեկան էր: Նրան զգուշացրել են, որ խիստ բուժում է ստանալու, եւ եթե նույնիսկ ամեն ինչ հաջող անցնի, նա երեխաներ ոնենալ չի կարողանա:

Բուժումն սկսելուց առաջ բժիշկները Ջեսիկային առաջարկել են ձվաբջիջները սառեցնել, որպեսզի հետագայում հարազատ երեխա ունենալու հնարավորություն ունենա: Մասնագետները վերցրել են 21 ձվաբջիջ, որոնցից 10-ը կենսունակ էին: Դրանք բեղմնավորել են ամուսնու կենսանյութով, այնուհետեւ սաղմն աճեցրել են 2 շաբաթվա ընթացքում, հետո սառեցրել են: Այդ ընթացքում Ջեսիկան սկսել է քիմիաթերապիայի բուժումը:

Վերջին երեք տարիները ամբողջ ընտանիքի համար իսկական փորձություն էին: Ջուլին հետեւում էր դստեր տառապանքին եւ չգիտեր՝ նրան ինչպես օգնել. «Ես ինձ անօգտակար էի համարում: Ոչինչ անել չէի կարող՝ նրան օգնելու համար: Բայց արդյունքում իմ բախտը բերեց՝ ինձ իրավիճակը փոխելու հնարավորություն ընձեռվեց…»:

Ջուլին գիտեր, որ Ջեսիկան վաղ մանկությունից երազում էր մայրանալու մասին: Դստերը սատարելու համար կինն առաջարկել է չձգձգել երեխայի ծնունդը. «Մտածեցի, որ եթե նրանց համար փոխնակ մայր դառնամ, ինձ մոտ ամեն ինչ կրկին վերահսկողության տակ կհայտնվի: Եվ Ջեսիկան ու Ռիզը ինձ իրենց երեխային կրելու հնարավորություն տվեցին. դա ինձ համար պատիվ էր»:

Այս տարվա մայիսին սաղմը հալեցրել են եւ փոխպատվաստել Ջուլիի արգանդում: Իսկ դեկտեմբերի 2-ին նա իր դստեր համար որդի է  ծննդաբերել՝ իր թոռանը, որին Ջեք են անվանակոչել:

«Մայրս աշխարհի ամենախիզախ եւ զարմանալի կինն է: Ես նրան այնքան շատ եմ սիրում եւ այնքան երախտապարտ եմ, որ նա ինձ որդի է պարգեւել»,- Facebook-ի իր էջում գրել է Ջեսիկան:

Այժմ, Ջեսիկայի հիվանդությունը նահանջի փուլում է: Նա կանոնավորապես հետազոտվում է, որպեսզի համոզվի, որ քաղցկեղը չի վերադարձել: Նա նաեւ մասնակցում է քարոզարշավների, որոնց ընթացքում երիտասարդ կանանց կոչ են անում անալիզ հանձնել՝ արգանդի վզիկի առաջացման հավանականությունը կանխատեսելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել