• Latest news

ԱՄՆ–ում աճում է ցավազրկող դեղերից կախվածությունը

9 դեկտեմբերի, 2016  21:44

2015 թվականին ԱՄՆ–ում կտրուկ աճել է արգելված ցավազրկողներից մահվան դեպքերը։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնից։

«Ցավազրկողների պատճառով մահերի համաճարակը շարունակում է վատթարանալ։ Ավելի մեծ տագնապի  տեղիք է տալիս նշանակված ցավազրկողների չարաշահումը, հերոինի օգտագործումը, ֆենտանիլի վաճառքը»,– ասել է կենտրոնի ղեկավար Թոմ Ֆրիդենը։

Սինթետիկ ցավազրկողների գերդոզավորման քանակը 2015 թվականին 73 տոկոսով աճել է։ Նման դեղերից մահացությունների դեպքերն աճել են 4 տոկոսով։ Հերոինի գերդոզավորումից մահվան դեպքերը հասել են մոտ 13 հազարի, ինչը 23 տոկոսով ավելի շատ է, քան մեկ տարի առաջ։

«Համաճարակը շարունակում է տարածվել, քանի որ հսկայական քանակությամբ մարդիկ մինչեւ հիմա կախվածությունից արդյունավետ բուժում չեն ստանում»,– ասում է թմրանյութերի վերահսկման վարչության տնօրեն Մայքլ Բոտիչելին։

Ընդհանուր առմամբ 33 հազար ամերիկացի է անցյալ տարի մահացել ցավազրկողների գերդոզավորման հետեւանքով։  Որոշ դեպքերում մահը վրա է հասել դեղերի եւ թմրանյութերի համատեղության պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել