• Latest news

Ընտանեկան բռնության մասին օրենքը կօգնի ավելի լավ պաշտպանել նման բռնության զոհերին

10 դեկտեմբերի, 2016  23:41

Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին օրենքի ընդունումը թույլ կտա ավելի լավ պաշտպանել նման բռնության զոհ դարձած կանանց եւ երեխաներին: Նման կարծիք է հայտնել «Վորլդ Վիժն»-ի հայկական գրասենյակի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար Սեւան Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ընտանեկան բռնությունը յուրահատուկ երեւույթ է: Ցանկացած այլ տեսակի բռնության զոհերը, որպես կանոն, հետագայում ստիպված չեն լինում բախվել իրենց բռնարարներին, առավել եւս՝ նրանց հետ մեկ տանիքի տակ ապրել: Ընտանեկան բռնության պարագայում, սակայն, բռնարարն ու զոհը միեւնույն տանն են ապրում, որտեղից սովորաբար զոհը գնալու տեղ չի ունենում, բռնարարին էլ ոչ ոք չի կարող արգելել մոտենալ նրան: Նույն կերպ են ապրում նաեւ երեխաները, որոնք կարող են ընտանեկան բռնության վկաներ կամ նույնիսկ զոհեր դառնալ: Գոյություն ունեցող օրենքները չեն կարգավորում այս բոլոր հարցերը եւ չեն կարող նման իրավիճակներում լիարժեք պաշտպանել բռնության զոհերին: Այդ պատճառով, ըստ Սեւան Պետրոսյանի, չափազանց կարեւոր է ընդունել քննարկվող օրինագիծը:

Օրենքի նախագծի շուրջ, սակայն, բազմաթիվ տարաձայնություններ կան, հասարակության վերաբերմունքը դրա նկատմամբ նույնպես միանշանակ չէ: Ոմանք պնդում են, որ նման օրենքի նպատակը երեխաներին ընտանիքներից վերցնելն է: Սեւան Պետրոսյանի հավաստմամբ՝ այդպես չէ: Բանն այն է, որ Հայաստանում արդեն օրենք կա, որը թույլ է տալիս երեխաներին վերցնել ընտանիքներից, եթե նրանք բռնության են ենթարկվում. այդ իմաստով ընտանեկան բռնության մասին օրինագիծը որեւէ նոր բան չի առաջարկում:

Օրինագծի շուրջ բացասական վերաբերմունքում Սեւան Պետրոսյանն արհեստական ինչ-որ բան է տեսնում, ինչպես նաեւ այդ թեմային քաղաքական երանգ տալու փորձ: Նման բան արդեն տեղի է ունեցել կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության մասին օրենքի քննարկումների ժամանակ. այն ժամանակ վրդովմունքի տարօրինակ ալիք բարձրացավ օրենքում «գենդեր» բառի օգտագործման առիթով:

«Հիմա նույնն է կատարվում. ընտանեկան բռնության մասին օրինագծի շուրջ բացասական վերաբերմունքն արհեստական, ծիծաղելի եւ հակամարդկային է, եւ այնպիսի զգացողություն է, որ այդ բացասական վերաբերմունքը տարածողները միանգամայն այլ նպատակներ ունեն»,- նշեց ծրագրի ղեկավարը:

Հիշեցնենք, որ վերջին 5 տարիներին Հայաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել առնվազն 30 կին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է