• Latest news

Մումիան գիտնականներին ստիպել է վերանայել ծաղիկ հիվանդության առաջացման վերաբերյալ իրենց հայացքները

10 դեկտեմբերի, 2016  22:09

Լիտվայում հայտնաբերված երեխայի մումիան գիտնականներին օգնել է պարզել, որ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած ծաղիկի վիրուսը Երկրի վրա համեմատաբար ուշ է հայտնվել: Այս մասին նշված է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում:

«Գոյություն ունեն հին եգիպտական մումիաներ՝ ծաղկատարությանը նման սպիներով եւ հետքերով, որոնք այն բանի նշան էին համարվում, որ ծաղիկը գոյություն է ունեցել դեռեւս 3-4 հազար տարի առաջ: Մեր հայտնագործությունը այս ենթադրությունը կասկածի տակ է դնում»,- հայտարարել է Մակմաստերի (Կանադա) համալսարանի աշխատակից Անա Դուգանը:

Դուգանը նշել է, որ գենետիկների եւ հնագետների միջեւ այսօր յուրահատուկ «պատերազմ» է ընթանում, թե ծաղկախտը երբ եւ ինչպես է առաջացել, որը 18 եւ 19-րդ դարերի «ժանտախտն» էր եւ ամեն տարի մոտ 400 հազար եվրոպացիների է սպանել:

Հնագետները, հիմք ընդունելով Ռամզես 5-րդ փարավոնի եւ հին եգիպտական, հին չինական ու հնդկական մի շարք այլ տիրակալների մումիաների վրա ծաղկի հնարավոր հետքերը, կարծում են, որ ծաղիկը վաղուց է առաջացել, դեռեւս մինչ ժամանակակից քաղաքակրթության ծնունդը, եւ որ այն Արեւելքի երկրներում մի քանի հազար տարի հսկայական թվով մարդկանց է ոչնչացրել:

Այս տեսակետը գենետիկները վերջերս սկսել են վիճարկել, քանի որ դրա հարուցիչի՝ Variola major վիրուսի տարբեր ենթատեսակների համեմատական անալիզը ցույց է տալիս, որ ծաղիկը մարդկանց սկսել է վարակել միայն միջնադարի վերջին եւ նոր ժամանակների սկզբին, մեր թվարկության մոտ 15-16-րդ դարերում:

Հայտնի գենետիկ-«դիագուշակ» Հենրիկ Պոյնարի ղեկավարությամբ Դուգանը եւ նրա գործընկերները այս տեսակետը հաստատել են՝ հետազոտելով երեխայի մումիան, որը հայտնաբերվել է Վիլնյուսի Սրբազան Հոգու կոստյոլի գետնատնակներում: Այս երկու կամ չորսամյա երեխան, ինչպես պարզվել է մումիան բացելուց հետո, մոտ 1665 թվականին ծաղիկից է մահացել:

Գիտնականները երեխայի մարմնից ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել եւ փորձել են այնտեղ վիրուսի հետքեր գտնել: Նրանց հաջողություն էր սպասում՝ հայտնաբերվել են Variola major-ի ՌՆԹ-ի ավելի քան միլիոն մասեր, որը նրանց թույլ է տվել վերակառուցել  միջնադարյան ծաղիկի ամբողջական գենոմը եւ այն համեմատել այն վիրուսների հետ, որոնք արդեն մեր ժամանակներում են հայտնվել:

Գենետիկական ծածակագրով համեմատելով միջնադարյան եւ ժամանակակից ծաղկի մեկ «տառի» երկարությամբ նուկլեոտիդների մանր մուտացիաների թիվը՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ նրանք ազգակիցներ են, եւ որ նրանց ուղղակի նախահայրը Եվրոպայում մարդկանց վարակել է 1588 եւ 1645 թվականների միջակայքում՝ մեծագույն ցնցումների եւ միջնադարից նոր ժամանակների անցման ժամանակահատվածում:

Գիտնականներն ընդգծում են, որ ծաղիկի ժամանակակից վիրուսի ծնունդի այս պատմությունը չի վկայում այն մասին, թե հատկապես երբ է վիրուսը սկսել մարդկանց վարակել եւ որ կենդանիներն էին նրա աղբյուրը: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ են Variola major վիրուսի այլ հին նմուշներ, որոնք հիմա Պոյնարն ու նրա գործընկերներն ակտիվորեն փնտրում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել