• Latest news

Մագնիումը նվազեցնում է սրտային հիվանդությունների եւ շաքարախտի առաջացման հավանականությունը. հետազոտություն

14 դեկտեմբերի, 2016  11:59

Մագնիում պարունակող մթերքներով հարուստ սննդակարգը նվազեցում է սրտի իշեմիկ հիվանդությունների, կաթվածի եւ տիպ 2 շաքարախտի առաջացման հավանականությունը: Սա պարզվել է մեթա-անալիզով, որի արդյունքները հրապարակվել են BMC Medicine-ում:

Չինաստանի Չժեցզյանի եւ Չշենչժոուի համալսարանների գիտնականների կատարած մեթա-անալիզը ներկայումս խոշորագույնն է համարվում եւ ներառում է աշխարհի 9 երկրների ավելի քան 1 միլիոն մարդկանց տվյալներով 40 հետազոտություն:

Անալիզով պարզվել է, որ այն մարդկանց շրջանում, ում սննդակարգում մագնիում պարունակող մթերքները շատ են եղել, սրտի իշեմիկ հիվանդությունները 10 տոկոսով քիչ են հանդիպել, քան նրանց շրջանում, որոնք մագնիում քիչ են օգտագործել: Դրանից բացի, կանոնավորապես մագնիում օգտագործող մարդիկ 12 տոկոսով քիչ են բախվել կաթվածին եւ 26 տոկոսով քիչ՝ տիպ 2 շաքարախտին:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ ամենօրյա սննդակարգում մագնիումի մակարդակը 100 միլիգրամով ավելացնելը հանգեցրել է 7 տոկոսով կաթվածի առաջացման հավանականության նվազման, իսկ տիպ 2 շաքարախտի առաջացման հավանականությունը նվազել է 19 տոկոսով:

Գիտնականների խոսքով՝ օրգանիզմում մագնիումը շատ կարեւոր դերակատարում ունի՝ մասնակցում է գլյուկոզայի նյութափոխանակությանը, սպիտակուցների արտադրմանը եւ նուկլեինային թթուների սինթեզին:

Մագնիում է պարունակվում հատիկաբույսերում, համեմունքներում, ընկուզեղենում, լոբու մեջ, կակաոյում եւ կանաչ տերեւներով բանջարեղենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է