• Latest news

2016 թ ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորվել է 136 գիտակրթական միջոցառում

14 դեկտեմբերի, 2016  15:17

2016 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորվել է 136 գիտակրթական միջոցառում։ Դրանք հիմնականում կազմակերպվել են մասնագիտական ասոցիացիաների կողմից եւ վերաբերվել են բժշկագիտության ամենատարբեր ոլորտներին։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մասնակիցների թիվը տատանվել է մի քանի տասնյակից մինչեւ ավելի քան հազարի միջակայքում։ Արդյունքում` ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության հազարավոր բուժաշխատողներ հնարավորություն են ունեցել հավաքելու շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ, որոնք հետագայում նրանց մասնագիտական գործունեության հավաստագրման հիմք են հանդիսանալու։

Հիշեցնենք, որ համաձայն «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում 2016թ. մայիսի 4-ին ուժի մեջ մտած փոփոխությունների` մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար ավագ եւ միջին բուժաշխատողներն այսուհետեւ պետք է անցնեն հավաստագրման գործընթաց: Համակարգի ներդրման նպատակը բժշկական օգնության եւ սպասարկման որակի ապահովումն է։

Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի  կազմում ստեղծված Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը, բացի առողջապահության բնագավառում ՇՄԶ ծրագրերի գնահատումից եւ կրեդիտների շնորհումից կամ մերժումից, վարելու է նաեւ բուժաշխատողների անվանական ռեգիստրը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել