• Latest news

Ընկերքից սննդային հավելումները նիհարելուն չեն օգնի. մասնագետ

16 դեկտեմբերի, 2016  23:49

Ավստրալիայում նիհարել ցանկացող որոշ կանայք սկսել են այնպիսի նյութերով սննդային հավելումներ օգտագործել, որոնք պարունակվում են հղի կնոջ ընկերքում եւ մեզի մեջ: Խոսքը մարդու քորիոնիկական գոնադոտրոպիայի (HCG) մասին է, որը 1970-ական թվականներին շատ տարածված էր:

Ճարպակալման բուժման մասնագետները տագնապով հայտնում են, որ որոշ կլինիկաներ նիհարելու համար իրենց հիվանդներին այդպիսի հավելումներ են նշանակում ցածրկալորիական դիետաներին զուգահեռ: Սակայն այդ ամենը ոչ միայն նիհարելուն չի օգնի, այլեւ կարող է վնասել առողջությունը:

Baker IDI Heart and Diabetes Institute-ի (Ավստրալիա) ճարպակալման բաժանմունքի պրոֆեսոր Ջոն Դիքսոնը ընդգծում է, որ HCG-ի վրա հիմնված դիետաները չեն գործում: Նա դրանք խարդախություն է համարում, քանի որ գիտական բազմաթիվ հետազոտություններով պարզվել է, որ այդ սննդային հավելումները նիհարելուն չեն նպաստում, չեն փակում ախորժակը եւ չեն լավացնում տրամադրությունը:

Նրա հետ համաձայն է PR մասնագետ Էլիզաբեթ Մայերը, որն անձամբ է փորձել այդպիսի հավելումներ օգտագործել: Նրա խոսքով՝ համացանցում ձեռք բերած սննդային հավելումները իրեն չեն օգնել նիհարել, դրանց ընդունումից հետո իրեն հոգնած ու թույլ էր զգում, իսկ կշռում էր նույնիսկ ավելի շատ, քան նախկինում:

«Իրականում սա իսկական պլացեբո է: HCG-ն նյութ է, որի շնորհիվ հղիության թեստը դրական արդյունք է ցույց տալիս (թեստն արձագանքում է մեզի մեջ այդ հորմոնի առկայությանը)», - ասել է պրոֆեսոր Դիքսոնը:

Մասնագետի խոսքով՝ սնունդի հետ այս նյութի օգտագործումը ոչ մի կերպ չի կարող նպաստել նիհարելուն: Այդ դեպքում, ինչո՞ւ են որոշ կանայք նիհարում դրա պարունակությամբ հավելումներ ընդունելով: Ամեն ինչ շատ պարզ է. նրանք այդ հավելումները համադրել են  ցածրկալորիական դիետաների հետ, ինչն էլ նպաստել է նիհարելուն: Ճիշտ է, կարճ ժամանակ անց դիետաների շնորհիվ կորցրած կիլոգրամները վերադառնում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել