• Latest news

Ի՞նչ է հոդերի էնդոպրոթեզավորումը (ֆոտո)

19 դեկտեմբերի, 2016  11:59

Էնդոպրոթեզավորման վիրահատությունը կիրառվում է հոդային համակարգի տարբեր հիվանդությունների եւ վնասվածքների դեպքում, որոնք հանգեցրել են շարժողաունակության ամբողջական կամ գրեթե ամբողջական կորստի՝ դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններ (օստեարթրոզների եւ արթրիտների բոլոր տեսակները), հոդերի դեստրուկցիայով ուղեկցվող Բեխտերեւի հիվանդություն, ազդրի վզիկի ասեպտիկ մեռուկացում, ներհոդային կոտրվածքներ, հոդերի դիսպլազիա, ազդրի վզիկի կոտրվածք:

Հոդերի յուրաքանչյուր կոնկրետ հիվանդության հատուկ են նշաններ, որոնցով դրանք միմյանցից տարբերակվում են: Սակայն բոլորին հատուկ են հետեւյալ ախտանիշերը՝  ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կամ հետո ցավեր հանգստանալիս, շարժունակության կաշկանդվածություն, սահմանափակում, վնասված հատվածում տեղային փոփոխություններ՝ մաշկի կարմրություն, զգայունության խանգարում, ջերմության բարձրացում, ոսկրային եւ աճառային հյուսվածքների ձեւախախտում, ուռածություն, շարժվելիս ճռթճռթոց եւ անշարժացում: Այս ամենը ոչ միայն հիվանդի կյանքի որակն է զգալիորեն նվազեցնում, այլեւ հաշմադամության է հանգեցնում՝ ինքնասպասարկման ունակության նվազմամբ:

Եթե հոդերում մշտական ցավը ձեզ խանգարում է կատարել առօրյա ամենապարզ շարժումները, խաթարում է նորմալ կենսառիթմը, անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի՝ օրթոպեդ-վնասվածքաբանի հետ: Ձեզ կհետազոտեն ցավող հոդի ռենտգեն կկատարեն եւ կորոշեն ձեզ մոտ առկա պաթոլոգիայի բնույթը:

Հոդի էնդոպրոթեզավորումը հոդի հատվածները իմպլանտներով փոխարինելու վիրահատություն է, որոնք առողջ հոդի անատոմիական ձեւ ունեն եւ թույլ են տալիս իրականացնել շարժումների ամբողջ ծավալը: Հոդի էնդոպրոթեզավորման նպատակը ցավային ախտանիշի նվազեցումն է եւ հոդի ֆունկցիայի վերականգնումը: Հոդի փոխարինումը վերջինիս ֆունկցիան վերականգնելու արդյունավետ, իսկ երբեմն էլ միակ միջոցն է, որը թույլ է տալիս զգալիորեն լավացնել կյանքի որակը: Համանման վիրահատություններից հետո հիվանդը հոդերում ցավերի մասին մոռանում է եւ ակտիվ կյանք է վերադառնում:

Էնդոպրոթեզավորման վիրահատությունը կատարվում է ամբողջական (տոտալ) կամ ոչ ամբողջական (մասնակի): Մասնակի էնդոպրոթեզավորման ժամանակ իրականացվում է միայն հոդի մաշված հատվածների փոխարինում, օրինակ՝ ոսկրի գլխիկի կամ հոդային խոռոչի: Այդ պատճառով այս վիրահատությունը նաեւ միաբեւեռ էնդոպրոթեզավորում են անվանում: Ի տարբերություն միաբեւեռ էնդոպրոթեզավորման՝ տոտալ պրոթեզավորման դեպքում ամբոջ հոդը փոխարինվում է էնդոպրոթեզով:

Վիրահատությունից առաջ իրականացվում է հիվանդի մանրակրկիտ հետազոտություն, որի ընթացքում որոշվում են վիրաբուժական միջամտության անցկացման ցուցումները եւ հակացուցումները, ինչպես նաեւ կատարվում է անհրաժեշտ պրոթեզի մանրակրկիտ չափում եւ ընտրություն: Սովորաբար հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններն ընթանում են առանց լուրջ բարդությունների եւ գործնականում բոլոր դեպքերում թույլ են տալիս հասնել հիվանդի շարժողական ակտիվության վերականգնման, ինչպես նաեւ նրան ազատել բազմամյա ցավից:

Վիրահատության բացարձակ հակացուցումներն են՝

- դեկոմպենսացիայի փուլում սիրտ-անոթային եւ բրոնխիալ-թոքային հիվանդությունները;

- թարախային ինֆեկցիայի օջախի առկայությունը (նշկաբորբեր, կարիեսի ենթարկված ատամներ, քրոնիկական հայմորիտներ եւ ականջաբորբեր, մաշկի թարախային հիվանդություններ);

- հոգեկան կամ նյարդամկանային խանգարումներ;

- հոդի հատվածում 3-ամսյա վաղեմությամբ ակտիվ կամ գաղտնի ինֆեկցիան;

- կմախքի անհասունությունը;

- պոլիալերգիան;

- ազդոսկրի ոսկրածուծի ուղու բացակայությունը;

- ստորին վերջույթների անոթների սուր հիվանդությունները (թրոմբոֆլեբիտ, թրոմբոէմբոլիա):

Համեմատական հակացուցումներն են՝

- օնկոլոգիական հիվանդությունները;

- քրոնիկական սոմատիկ հիվանդությունները;

- լյարդի անբավարարությունը;

- հորմոնալ օսթեոպատիան;

- 3-րդ աստիճանի ճարպակալումը:

Հոդերի էնդոպրոթեզավորման ինովացիոն մեթոդը հիվանդին թույլ է տալիս ոտքի կանգնել վիրահատության օրը, իսկ վիրահատության հաջորդ օրը իջնել աստիճաններով, եւ այս մեթոդն արդեն փորձարկվել է «Կոքսա-Նաիրի» կլինիկայում: Նույն մեթոդը հետվիրահատական ժամանակահատվածում 3-4 օրվա ընթացքում ապահովում է կայուն ցավազրկում, որը հիվանդի համար ոչ միայն հարմարավետություն է ստեղծում, այլեւ նորմալ ակտիվության արագ վերադառնալու անհրաժեշտ պայման է:

Բուժման ընթացքի հաջողության անբաժանելի մասը եւ գրավականը վիրահատությունից հետո առաջին իսկ ժամերի ընթացքում վիրահատված հոդի վաղ մշակումն է, որն իրականացնում են Ֆինլանդիայի Կոքսա կլինիկայում հատուկ վերապատրաստում անցած ռեաբիլիտոլոգները:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտին «Նաիրի» բժշկական կենտրոնում Ֆիննական Քոքսա օրթոպեդիայի կլինիկայի հետ համատեղ հոդերի էնդոպրոթեզավորման բնագավառի համաշխարհային ձեռքբերումները ներդնելու նպատակով ստեղծվել է «Կոքսա-Նաիրի» կլինիկան:

Ֆիննական կլինիկայի առաջատար մասնագետների հետ միասին կատարվել են կոնք-ազդրային եւ ծնկային հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ, ինչպես նաեւ այն հոդերի ստուգման, որոնք նախկինում պրոթեզավորված եւ ոչ պիտանի դարձած հոդերի վերապրոթեզավորման վիրահատություն են պահանջում, ստուգվում են նաեւ բարդացումներ ունեցող հոդերը: Հայաստանում առաջին անգամ համանման վիրահատություններ են կատարվել Հայ-ֆիննական «Կոքսա-Նաիրի» կլինիկայում: Չնայած Ֆիննական կլինիկայի հետ վիրաբուժական միջամտության որակի եւ մակարդակի բացարձակ միատեսակությանը, այն հիվանդների համար գնի եւ հարմարավետության տեակետից զգալիորեն մատչելի է:

Էնդոպրոթեզավորման համար կենտրոնում օգտագործում են էնդոպրոթեզներ արտադրող առաջատար ֆիրմաների պրոթեզները: Յուրաքանչյուր պրոթեզ բազմաստիճան վերահսկողություն է անցնում եւ հավաստագիր ստանում:

Հոդերի էնդոպրոթեզների պատրաստման նյութերը օժտված են մեծ ամրությամբ եւ օրգանիզմին լավ սերտաճելու հատկությամբ: Հետեւաբար՝ դրանց ծառայելու ժամկետը միջինը 15-20 տարի է, իսկ շատ դեպքերում հիվանդներն այն մինչեւ 30 տարի են օգտագործում: Մետաղական էնդոպրոթեզները պատրաստվում են չժանգոտվող պողպատի տարբեր համաձուլվածքներից:

https://www.erebunimed.com/rus/news.more/227

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել