• Latest news

Վերամշակված կարմիր միսը վատթարացնում է ասթմայի ընթացքը

22 դեկտեմբերի, 2016  11:59

Սննդակարգում աղ դրած եւ վերամշակված կարմիր մսի (օրինակ՝ նրբերշիկի, երշիկների) ավելցուկը վատացնում է ասթմայի ընթացքը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի, Իսպանիայի եւ ԱՄՆ-ի գիտնականների ինտերնացիոնալ խումբը:

Նրանք վերլուծել են գրեթե հազար մարդու բժշկական տվյալները, որոնք Ֆրանսիայի 5 քաղաքներում ավելի քան 20 տարվա ընթացքում հարցաշարեր են լրացրել, եւ նկատել են, որ ասթմայով հիվանդը որքան հաճախ է նրբերշիկ եւ պատրաստի ու/կամ աղ դրած այլ միս կերել, այնքան մեծ է եղել հավանականությունը, որ նրա հիվանդությունն ավելի լուրջ ձեւ կստանա:

Հետազոտությանը ընդամենը 971 մարդ է մասնակցել, որոնց 49 տոկոսը տղամարդ էր: Նրանց սննդակարգն ուսումնասիրել են անկետաների միջոցով, դրանից զատ՝ գիտնականները հարշվարկել են բոլոր մասնակիցների մարմնի զանգվածի ինդեքսը, հաշվի են առել սեռը, տարիքը, կրթությունը, վնասակար սովորությունների առկայությունը եւ ֆիզիկական ակտիվությունը: Ասթմայի ախատնշանների դրսեւորումը գնահատել են 5-միավորանոց սանդղակով: 2003-2007 թվականներին մասնակիցների ընդամենը 42 տոկոսն է հայտնել, որ իրենց մոտ ասթմատիկ նոպա է նկատվել, նրանք բոլորը շաբաթական միջինը 2,5 անգամ պատրաստի եւ/կամ աղ դրած միս են օգտագործել:

2011-2013 թվականներին ասթմայի առկայության մասին հայտարարածների մեծամասնության (53 տոկոսի) վիճակը չի փոխվել: Հիվանդության դրսեւորումներն ավելի հաճախակի են դարձել յուրաքանչյուր հինգերորդի մոտ (20 տոկոս), եւ ավելի հազվադեպ՝ յուրաքանչյուր չորրորդի մոտ (27 տոկոս): Նրանց շրջանում, որոնք շաբաթական մեկ անգամ եւ ավելի հազվադեպ են օգտագործել վերամշակված միս, վատացում է նկատվել 14 տոկոս դեպքերում, եթե հիվանդը, օրինակ, շաբաթական 1-4 անգամ կամ դրանից ավելի է նրբերշիկ կերել, վատացում է դիտարկվել համապատասխանաբար՝ 20 եւ 22 տոկոս դեպքերում:

Երբ հետազոտողները հաշվի են առել մնացած բոլոր գործոնները, ստացվել է, որ նրանց շրջանում, որոնք ավելի շատ են պատրաստի միս կերել, ասթմայի ընթացքը կարող էր վատանալ 76 տոկոսով ավելի մեծ հավանականությամբ, քան նրանց, որոնք սնունդի մեջ այդպիսի միս ավելի հազվադեպ են օգտագործել: Հիվանդների վիճակի վրա այդքան լուրջ չեն ազդել անգամ ավելորդ քաշն ու ճարպակալումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել