• Latest news

Ինչպե՞ս սնվել տոների ժամանակ եւ առհասարակ կյանքում. 8 խորհուրդ

22 դեկտեմբերի, 2016  17:02

Ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի գործոնների մեծ մասը, ինչպիսիք են սրտային հիվանդությունները եւ շաքարախտը, պայմանավորված են մեր վարած կենսակերպով եւ այն մթերքներով, որոնք մենք ուտում ենք։ Սխալ սնունդը հանգեցնում է ավելորդ քաշի առաջացման եւ մեծացնում է մի շարք վտանգավոր հիվանդությունների առաջացման վտանգը։

Թե ինչպես է պետք սնվել առաջիկա տոներին եւ իհարկե դրանցից հետո, պատմել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ոչ ինֆեկցիոն եւ ներհիվանդանոցային ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Ռոմելա Աբովյանը։

1. Սահմանափակեք սննդակարգում աղի քանակը։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել 5 գրամից ոչ շատ աղ։ Առաջին հայացքից դա այդքան էլ քիչ չէ, բայց պետք է հիշել, որ աղ կա նաեւ շատ այլ մթերքներում, որոնք մենք օգտագործում ենք, օրինակ, պանրում։ Քանի որ շատ դժվար է հաշվել, թե որքան աղ կա արդեն պատրաստի մթերքներում, դրանց ավելորդ աղ ավելացնել խորհուրդ չի տրվում։

2. Սահմանափակեք սննդակարգում շաքարի քանակը։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել 50 գրամից ոչ շատ շաքար՝ 11 գդալ։ Կարամելային սուրճի մի փոքր բաժակը պարունակում է 9 գդալ շաքար, իսկ 330 գրամ կոկա կոլան՝ 10 գդալ։  Շաքար կա նաեւ մրգերի մեջ, կետչուպում, ուստի օրվա մեջ նորմայից շատ շաքար օգտագործելը չափազանց հեշտ է։ Դուք կարող եք անգամ չգիտակցել, թե որքան շաքար է ընդունում ձեր օրգանիզմը։

3. Ավելի շատ թարմ բանջարեղեն եւ կանաչի կերեք, առնվազն օրական 400-500 գրամ։ Հենց բանջարեղենն է վիտամինների, հանքանյութերի եւ բջջանյութի  հաշվին համարվում առողջ սննդակարգի հիմք։

4. Մսամթերքից նախընտրությունը տվեք թռչնամսին եւ ձկին։ Յուղոտ մսի օգտագործումը ցանկալի է նվազագույնի հասցնել։ Ցանկացած միս ցանկալի է ուտել թարմ բանջարեղենի հետ. այդպես օգտակար նյութերը, այդ թվում՝ երկաթը, ավելի լավ կյուրացվեն օրգանիզմի կողմից։

5. Չարժի հաճախ տաքացնել մթերքը եւ պատրաստի ճաշը. ջերմային մշակումը զրկում է դրանք սննդային արժեքից, բացի այդ, որոշ մթերքներ տաքացնելուց հետո վտանգավոր քաղցկեղածին նյութեր են արտադրում։ Եթե պիտի տաքացնեք ճաշը, պետք չէ ամբողջ կաթսան դնել օջախի վրա, տաքացրեք այնքան, որքան պատրաստվում եք ուտել։

6. Տնային պայմաններում պատրաստված պահածոյացված բանջարեղեն մի՛ կերեք։ Դրանք կարող են մահացու վտանգավոր հիվանդության՝ բոտուլիզմի աղբյուր դառնալ։ Եթե շատ եք ուզում դրանք ուտել, սկզբում եռացրեք 15-20 րոպե։ Բայց իդեալական կլինի հրաժարվել տնային պահածոներից եւ ընտրել գործարանայինը։

7. Մթերքը սառնարանում պահեք։ Որոշ մթերքներ, օրինակ, թարմ աղցանները, կարելի է պահել 2-3 օրից ոչ շատ։ Այդ մասին մի՛ մոռացեք, թե չէ ժամկետն անց եւ հին մթերքներից կարող եք թունավորվել։

8. Չարժի միանգամից շատ ուտել. կերեք հաճախ եւ փոքր չափաբաժիններով։ Դա կօգնի պահպանել առողջ մարսողությունը եւ խուսափել ավելորդ քաշից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է