• Latest news

Երեք բաղադրիչով ձմեռային ըմպելիքը կօգնի պայքարել ավելորդ քաշի դեմ

23 դեկտեմբերի, 2016  12:59

Ձմռանը հատկապես նիհարելը դժվար է, քանի որ ցուրտ եղանակին այնպես ես ուզում մի մեծ գավաթ տաք կակաո խմել: Սակայն ավելի պակաս կալորիականությամբ ըմպելիքներ կան, որոնք ոչ միայն կօգնեն տաքանալ ցուրտ եղանակին, այլեւ նվազեցնել ավելորդ կիլոգրամները:

Մեծ Բրիտանիայից դիետոլոգներն առաջարկում են ձմռանը երեք բաղադրիչից՝ կիտրոնից, մեղրից եւ դարչինից կազմված ըմպելիք խմել: Այս բոլոր բաղադրիչներն էլ օգտակար են առողջության համար. դրանք կարգավորում են մարսողությունը, նյութափոխանակությունը, արագացնում նիհարելու պրոցեսը:

Դարչինը, որը հազարավոր տարիներ օգտագործվում է ավանդական բժշկության մեջ, հակաբորբոքային հատկություններ ունի, հագեցած է հակաօքսիդանտներով: Journal of Preventative Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը նույնիսկ ցույց է տվել, որ իրենց սննդակարգում դարչին ներառող մարդիկ ավելի արդյունավետ են նիհարում, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն օգտագործում այս համեմունքը: Համարվում է նաեւ, որ դարչինը նվազեցնում է երկրորդ տիպի դիաբետ ունեցողների խոլեստերինի մակարդակը:

Մեղրը նույնպես հակաբակտերիալ հատկություններ ունի, իսկ շատերն այն շաքարավազին օգտակար այլընտրանք են համարում: Բայց կարծիք կա նաեւ, որ մեղրը չի կարելի տաքացնել, այդ պատճառով խորհուրդ է տրվում այն ավելացնել տաք կամ սառեցված ըմպելիքին:

Եվ վերջապես, կիտրոնը հարուստ է օգտակար վիտամիններով, որոնք օգնում են պահպանել առողջությունը:

Դիետոլոգների խոսքով՝ այս երեք բաղադրիչների համադրումը ոչ միայն կօգնի նիհարել, այլեւ կկանխի փքվածությունը եւ չի մեծացնի փորի տեսողական ծավալը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել