• Latest news

«Էրեբունի» ԲԿ–ում կատարում են վահանաձեւ գեղձի վիրահատություններ` առանց սպի թողելու պարանոցի վրա

23 դեկտեմբերի, 2016  20:06

Պարանոցի սպին, որը գոյանում է վահանձեւ գեղձի վիրահատությունից հետո, երիտասարդ կանանց համար հաճախ դառնում է վիրահատությունից հրաժարվելու պատճառ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նման դեպքերում կարող են կանանց առաջարկել տիրեոիդէկտոմիայի արդի տեխնիկան աքսիլյար մուտքով (թեւատակի շրջանից), որի դեպքում սպի չի մնում ո´չ պարանոցի վրա, ո´չ էլ կրծքավանդակի առաջնային պատին: Դեռ վերջերս այս մեթոդը անիրական էր թվում, իսկ հիմա համարվում է  հիրավի գոյություն ունեցող, անվնաս եւ բարձր էֆեկտիվություն ունեցող վիրահատական բուժման եղանակ:

Ինչպես հայտնում է հիվանդանոցի կայքը, էնդոսկոպիկ մեթոդների կիրառումը էնդոկրին վիրաբուժությունում զարգանում է արդեն շուրջ 15 տարի: Կան մի քանի մեթոդներ, որոնք, հիմնականում, վիդեոասիստենտ վիրահատություններ են, եւ կատարվում են  պարանոցի վրա արված փոքր կտրվածքների միջոցով: Եվ միայն տրանսաքսիլյար թիրեոիդէկտոմիան (վահանաձեւ գեղձի հեռացումը) կատարվում է բիմամար-աքսիլյար մուտքով, որի ժամանակ կտրվածք չի արվում ոչ պարանոցի եւ ոչ էլ կրծքավանդակի դիմային պատի շրջանում, եւ որի ժամանակ կիրառվում է էնդոսկոպիկ վիրահատության գազային մեթոդ, որն ապահովում է անթերի կոսմետիկ էֆեկտ։

Մեթոդի էությունը.

Ժամանակակից վիրահատության առանձնահատկությունն այն է, որ էնդովիդեովիրահատական գործիքները թույլ են տալիս կատարել վիրահատական միջամտություններ 3 միկրոկտրվածքով՝ մուտք աջ թեւատակի շրջան (գործիքի տրամագիծը 10 մմ), մուտք աջ եւ ձախ կաթնագեղձի արեոլի վերին մասի սահմանի շրջան (գործիքի տրամագիծը՝ 5 մմ, ընդվորում գործիքի մուտքը իրականացվում է առանց կաթնագեղձերի հյուսվածքի հետ շփման): Ընդհանուր անզգայացմամբ արվում են կտրվածքներ, թեւատակի շրջանում 0.5 սմ, որտեղից մաշկի տակով դեպի պարանոց դուրս են բերվում տեսախցիկներ եւ ուլտրաձայնային դանակ, որոնց օգնությամբ կատարվում են էնդոսկոպիկ վիրահատություններ վահանագեղձի եւ հարվահանագեղձի վրա: Վիրահատությունից 3-4 ժամ հետո հիվանդը կարող է անցնել իր սովորական ապրելակերպին, առանց սահմանափակումների եւ հաջորդ օրը հնարավոր է հիվանդի դուրս գրումը հիվանդանոցից:

Մեթոդի առավելությունները համեմատած բաց վիրահատությունների հետ ՝

  • Անթերի կոսմատիկ էֆեկտ
  • Բազմակի անգամ վիդեոխոշորացում, որը թույլ է տալիս ավելի  պարզ տարբերակել անատոմիական էլեմենտները (հարվահանաձեւ գեղձերը, նյարդերը, անոթները եւ այլ անատոմիական կառուցվածքներ):

Վահանագեղձի վրա աքսիլյար մուտքով վիրահատություն կատարելու ցուցումները հետեւյալն են՝

  • Ֆոլիկուլյար քաղցկեղ մինչեւ 5սմ չափսովԲարորակ կոլոիդ հանգույցներ գերֆունկցիայով եւ հետեւյալ գանգատների առկայությամբ (ճնշման զգացմունք, ցավեր)
  • Բազմահանգույց էութիրեոիդիտ խպիպ (զոբ), երկու բլթերի ախտահարմամբ

Հակացուցումները աքսիլյար մուտքով վիդեոէնդոսկոպիկ վիրահատությունների համար հետեւյալն են՝

  • Չարորակ ուռուցքներ
  • Աուտոիմուն թիրեոիդիտ
  • Նախկինում կատարված վահանագեղձի կամ պարանոցի դիմային մակերեսի վրա վիրահատություններ
  • Նորմայից ավել քաշ

Վահանագեղձի վիրահատական միջամտության տարբեր տեսակներ

  • Թիրեոիդէկտոմիա՝ ամբողջ վահանագեղձի հեռացում
  • Հեմիթիրեոիդէկտոմիա՝ մի մասի հեռացում, այսինքն վահանագեղձի կեսի հեռացում

«Էրեբունի» ԲԿ էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում բաժանմունքի ղեկավար՝ բժիշկ Լեւոն Մխիթարյանի ղեկավարությամբ տրանսաքսիլյար եղանակով վահանագեղձի վրա կատարվել են 5 հաջող վիրահատություն: Այդ կարգի վիրահատություններ Հայաստանում, Էրեբունի ԲԿ- ում կատարվել է առաջին անգամ:

https://www.erebunimed.com/arm/news.more/201

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել