• Latest news

Հայաստանում երկու հիվանդի դեմքը վերականգնել են սեփական հյուսվածքով

24 դեկտեմբերի, 2016  19:48

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հիվանդի սեփական հյուսվածքներով դեմքի վերականգնման երկու բարդ վիրահատություն են կատարել: Առաջին դեպքում խնդիրն առաջացել է քիմիական այրվածքի հետեւանքով, երկրորդ դեպքում՝ ուռուցքի հեռացման վիրահատության:

Ինչպես հայտնեցին NEWS.am Medicine-ին «Էրեբունի» ԲԿ–ից, առավել էսթետիկ կամ ֆունկցիոնալ արդյունքի հասնելու համար պահանջվում է ամբողջական կամ մասնակի դեմքի փոխպատվաստում, որը շատ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում այսօր կատարվում է: Սակայն, ՀՀ-ում այսպիսի վիրահատությունների համար նախատեսված  անհրաժեշտ օրենքի բացակայության պատճառով, ստիպված ենք՝ մնալով օրենքի սահմաններում, օգտվել տուժածի օրգանիզմի դոնորական հնարավորություններից՝ կատարել վիրահատություն՝ օգտագործելով նրա սեփական հյուսվածքները:

1979 թ. ծնված հիվանդ Ա.Ա.–ն ընդունվել է «Էրեբունի» ԲԿ 2016 թվականի օգոստոսի 8–ին  դեմքի կոպիտ սպիերով, գոյացած մեկ տարի առաջ քիմիական (թթվային) այրվածքից: Այրվածքի արդյունքում հիվանդը զրկվել էր ձախ աչքից, գոյացել էին սպիեր, որոնք ձգում էին վերին եւ ստորին շուրթերը, դեմքի եւ պարանոցի ձախ կողմը: Առկա էր աջ կոպի արտահայտված սպիական դեֆորմացիա տեսողության կտրուկ սահմանափակմամբ, եւ նաեւ բացակայում էր ձախ քթանցքը :

Այս ամենը հիվանդի համար սոցիալական դեզադապտացիայի պատճառ դարձավ: Նա թաքցնում էր դեմքը կապիչով եւ խուսափում շփումից, այդ թվում նաեւ բարեկամների եւ հարազատների հետ:

Այս բարդագույն վիրահատությանը պլաստիկ վիրաբույժները երկար էին նախապատրաստվել: Մանրակրկիտ զննումից եւ մորֆոմետրիկ չափումներից հետո, պլաստիկ վիրաբույժների բրիգադայի եւ Պլաստիկ եւ միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվեց դեմքի եւ պարանոցի բոլոր կոպիտ եւ ձգող սպիերի հեռացում, միկրովիրաբուժական աուտոփոխպատվաստում՝ թիակի շրջանից վերցվեց բարդակազմ մաշկաթաղանթային լաթ տեղադրվեց եւ  սնուցող անոթային ոտիկի վրա ձեւավորվեցին ձախ քթանցքը, վերին եւ ստորին շուրթերը, բերանի անկյունը, կանխարգելվեց կոպերի դեֆորմացիան աջից: Վիրահատության ավարտին արյան մատակարարումը լաթում վերականգնվեց պարանոցի  մագիստրալ, հիմնական անոթներով (քներակ եւ հանքերակ):

Հետվիրահատական ընթացքը անցավ առանց բարդությունների ի շնորհիվ ճիշտ եւ ադեկվատ անցկացրած ինֆուզիոն, տրանսֆուզիոն եւ փոխարինող բուժմանը:

Այժմ հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից բավականին ապաքինված, ինչպես ֆիզիկական, այնպես էլ  էմոցիոնալ եւ հոգեբանական տեսանկյունից: Հիվանդին դեռ սպասվում են մի շարք կոսմետիկ վիրահատություններ հոնքերի,  քունքային շրջանի մազածածքի վերականգնման համար, ձախ աչքի պրոտեզավորում:

Մյուս հիվանդը Ա.Բ.,34 տ., ընդունվեց Էրեբունի ԲԿ-ի պլաստիկ  վիրաբուժության բաժանմունք՝ ուռուցքի ռադիկալ հեռացման հետեւանքով առաջացած ստորին ծնոտի արատով:  Բժիշկները հանձն վերցրեցին լուծել այդ բարդ առաջադրանքը՝ ստորին ծնոտի արատի վերականգնում:  Խնդրի լուծումը կայանում էր  սեփական վասկյուլար հյուսվածքների կիրառման մեջ (ինչպես վերը նկարագրված վիրահատության ժամանակ):

Վիրահատույունը կատարվեց Էրեբունի ԲԿ-ի պլաստիկ եւ միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ եւ երկու բրիգադաների մասնակցությամբ՝ դիմածնոտային վիրաբույժների, որոնք պատրաստվել էին ոսկրային պլաստիկային եւ պլաստիկ վիրաբույժների՝ որոնք ձեւավորեցին եւ փոխպատվաստեցին ֆիբուլայի արյունը մատակարարող կտորից:

Հետվիրահատական շրջանը անցավ սահուն եւ հիվանդը դուրս գրվեց մեկ շաբաթից: Հետագայում հիվանդին սպասվում է ատամների  իմպլանտավորում կեցվածքի ամբողջական վերականգնմամբ:

Պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս հիմնովի, վերջնական եւ էսթետիկորեն ճիշտ լուծումներ տալ այդ բարդ վիրաբուժական խնդիրներին, որոնք կապված են հյուսվածքների դեֆեկտների տեղափոխման հետ, եւ այսպիսով հասնել լիարժեք անատոմիկ եւ ֆունկցիոնալ վերականգնմանը: Հատուկ ուշադրություն է դարձվում խնդրի էսթետիկ մասին, որը պակաս կարեւոր չէ հիվանդների համար:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել