• Latest news

Ի՞նչ ուտեստներ են երեւանցիները պատրաստվում դնել ամանորյա սեղանին. հետազոտություն

24 դեկտեմբերի, 2016  17:12

Ի՞նչ ուտեստներ, աղցաններ եւ աղանդեր են երեւանցիները պատրաստվում դնել ամանորյա սեղանին եւ ի՞նչ խմիչքներ են նախընտրում: Երեւանում անցկացված «Ամանորի նախաշեմին» անվանումով հարցման ընթացքում GALLUP International association ընկերության երեւանյան գրասենյակը փորձել է պարզել այս հարցերի պատասխանը: Արդյունքների մասին լրագրողներին տեղեկացրել է գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը:

Անցյալ տարի, նրա խոսքով, Երեւանում շատ տարածված էր խոզի «բուդը», բայց այս տարի հարցվածների 66%-ը նշել է, որ անպայման տոլմա է պատրաստելու, իսկ խոզի «բուդը» երկրորդ տեղում է. այն պատրաստվում է տոնական սեղանին դնել հարցվածների 57%-ը: Երրորդ տեղում նրբաբլիթն է (56%):

Ավելի պակաս տարածված են քյուֆթան (20%), հնդկահավը (19%), ձուկը (13%) եւ խորովածը (7%):

Աղցաններից ամենատարածվածը «Մայրաքաղաքային»-ն է. հարցման համաձայն՝ այն կլինի երեւանցիների 74%-ի սեղանին: 31%-ը նաեւ հավով աղցան է պատրաստելու, 17%-ը՝ սնկով, 12%-ը՝ «Կեսար», 11%-ը՝ բազուկով, 8%-ը՝ ստեպղինով կորեական աղցան, իսկ 5%-ը՝ թաբուլե: Հարցվածների 10%-ն էլ այս ցանկում չներառված այլ աղցաններ է պատրաստելու:

Ինչ վերաբերում է քաղցրեղենին եւ աղանդերին. հարցվածների 53%-ը նշել է, որ իրենց սեղանին անպայման գաթա պետք է լինի, 47%-ը փախլավա է պատրաստելու, 30%-ը՝ նապոլեոն, 25%-ը՝ էկլեր, 23%-ը՝ «Միկադո» տորթ, 8%-ը՝ «Էսկիմո» տորթ: Ամենաքիչ տարածված աղանդերը մրջնաբույնն է. այն պատրաստվում է պատրաստել հարցվածների միայն 3%-ը:

Ալկոհոլային խմիչքներից առավել տարածված է օղին. հարցվածների 85%-ը նշել է, որ իրենց ամանորյա սեղանին օղի է լինելու: 78%-ի տոնական սեղանին նաեւ գինի կլինի, 59%-ի՝ կոնյակ, 44%-ի՝ շամպայն: Հարցվածների 11%-ն էլ սեղանին մարտինի կդնի, նույնքանն էլ՝ լիկյորներ, 3%-ը՝ գարեջուր, 2%-ը՝ կոկտեյլներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել