• Latest news

Ալկոհոլն ամենավտանգավոր բանն է ամանորյա սեղանին. մասնագետ

25 դեկտեմբերի, 2016  13:29

Ամանորյա սեղանին առողջության համար ոչ շատ օգտակար բազմաթիվ մթերքներ կան, բայց ամենավտանգավորն ալկոհոլն է: Նման կարծիք է հայտնել դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Շատերը կարծում են, որ յուղոտ ուտեստներից հետո ալկոհոլ խմելն օգնում է դյուրին մարսել կերածը, իսկ մարդը չի հարբում, քանի որ յուղը «պաշտպանում» է ստամոքսը: Դա, ըստ մասնագետի, ընդամենն անհեթեթ եւ շատ վտանգավոր առասպել է:

Իրականում ե՛ւ ալկոհոլը, ե՛ւ յուղոտ սնունդը շատ վնասակար են առողջության համար, իսկ դրանց համադրությունը կրկնակի կործանարար է: Օրգանիզմը ստիպված է լինում տարբեր ֆերմենտներ արտադրել, որպեսզի մարսի եւ յուրացնի ե՛ւ յուղը, ե՛ւ ալկոհոլը, այդ պատճառով նման համադրությունը լուրջ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար: Բացի այդ՝ մեծ քանակությամբ ալկոհոլի եւ յուղի համադրությունը կարող է հանգեցնել սուր պանկրեատիտի. ծանր հիվանդություն, որը կարող է հանգեցնել մահվան: Այս հիվանդության դեպքերի 70%-ը պայմանավորված է հենց ալկոհոլի օգտագործման հետ:

Ամանորյա տոներին խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս չչարաշահել ալկոհոլային խմիչքը, գիտակցված եւ չափավոր սնվել, իսկ ոչ թարմ ուտելիքն առանց ափսոսելու թափել. մեր մարմինն աղբաման չէ, որպեսզի դրա մեջ «նետենք» մնացած հին ուտելիքը:

Իսկ ամանորյա տոների ընթացքում չափից շատ չուտելու համար դիետոլոգը խորհուրդ է տալիս ցանկացած ուտեստ պատրաստել եւ ուտել ամբողջ տարվա ընթացքում, այլ ոչ միայն տոնական օրերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է