• Latest news

Ի՞նչ մթերքներ կարելի է ուտել երեկոյան

28 դեկտեմբերի, 2016  19:28

Ընթրիքը սնվելու ամենադժվար ժամանակն է. մի կողմից՝ աշխատանքային օրվանից հետո ախորժակը բացվում է, եւ ուզում ես ընթրիքին ինչ-որ համեղ բան ուտել, մյուս կողմից՝ ուշ երեկոյան կալորիաներով հարուստ սնունդ ուտելը կիլոգրամներ հավաքելու վտանգ է պարունակում: Ծանր ընթրիքը նաեւ բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա: Ի՞նչ կարելի է ուտել երեկոյան՝ քաղցը հագեցնելու եւ դրանից հետո խնդիրներ չունենալու համար:

Կաթնամթերք

Անյուղ կաթ, բնական յոգուրտներ, կեֆիր, կաթնաշոռ. մասնագետների կարծիքով՝ սրանք լավ ընտրություն կլինեն ընթրիքի համար: Կաթնաշոռը, օրինակ, արագ հագեցնում է քաղցը, երկար ժամանակ հագեցվածության զգացողություն ապահովում, չի վնասում ստամոքսը:

Խաշած հավ

Բազմաթիվ մասնագետներ համակարծիք են, որ ընթրիքին հարմար է խաշած հավ ուտել, ցանկալի է՝ կրծքամիս: Այն քիչ կալորիաներ է պարունակում, բայց շատ սպիտակուց, լավ հագեցնում է՝ միաժամանակ չծանրաբեռնելով օրգանիզմը: Բայց ընթրիքին տապակած հավ ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ տապակելուց հետո հավը բազմաթիվ բացասական հատկություններ եւ ավելորդ կալորիաներ է ձեռք բերում:

Կանաչեղեն

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս կանաչեղեն օգտագործել. ոչ միայն երեկոյան, այլեւ օրվա ընթացքում: Միկրոտարրերի առատության շնորհիվ կանաչեղենը լավացնում է նյութափոխանակությունն ու օրգանիզմի մաքրող գործառույթները:

Ձուկ եւ ծովամթերք

Ընթրիքին կարելի է նաեւ ձուկ եւ ծովամթերք (բայց ոչ յուղոտ), ինչպես նաեւ բանջարեղեն եւ միրգ ուտել՝ բացառությամբ բանանի, խնձորի եւ խաղողի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է