Շաքարային դիաբետը այսօրվա դրությամբ աշխարհում ամենատարածված հիվանդություններից է: Շաքարախտով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում հատուկ կենսակերպ վարել, որի մասին չպետք է մոռանալ նաեւ տոների ժամանակ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կանոն, որոնք այդ հիվանդները պետք է պահպանեն ամանորյա տոների ժամանակ, որպեսզի խուսափեն բարդացումներից եւ անցանկալի խնդիրներից:
1. Աշխատեք շաքար պարունակող աղանդեր չուտել
Աղանդերը մեծ քանակությամբ շաքար է պարունակում, դա դիաբետիկների համար ամենալավ ընտրությունը չէ: Քաղցրը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի քանակը, ինչն այդ հիվանդների ցանկալի չէ: Տոների ժամանակ հետեւեք բժշկի նշանակած սննդակարգին, շաքար պարունակող աղանդերի փոխարեն նախապատվությունը տվեք ցածր գլիկեմիկ ինդեքսով նախուտեստներին:
2. Սահմանափակեք ալկոհոլի քանակը
Ամանորն ու Սուրբ ծնունդը ասոցացվում են մեծաքանակ ալկոհոլի հետ: Սակայն դա ցանկալի չէ դիաբետիկների համար: Դրա փոխարեն խմեք ջուր կամ թեյ:
3. Ճիշտ ընտրեք նախուտեստները
Փորձեք ճիշտ ընտրել նախուտեստները՝ ընկուզեղեն, աղցան, սուպ: Օգտակար են հում բանջարաեղենն ու շոգեխաշած մթերքները: Իսկ յուղոտ եւ ալյուրով պատրաստված մթերքներից ավելի լավ է հրաժարվեք: Սննդակարգում մեծացրեք մանրաթել պարունակող մթերքների քանակը:
4. Մի՛ մոռացեք չափել գլյուկոզայի քանակը
Ամանորյա տոները շեղում են այնպիսի կարեւոր գործերից, ինչպիսիք են արյան մեջ գլյուկոզայի քանակը: Խնդրեք ընկերներին եւ բարեկամներին, որ նրանք ձեզ հիշեցնեն այդ մասին կամ բջջային հեռախոսում նման հավելված տեղադրեք:
5. Մի՛ մոռացեք դեղերը
Տոների ժամանակ դեղերի մասին մի՛ մոռացեք: Այստեղ նույնպես Ձեզ կարող են օգնել հեռախոսում տեղադրված հիշեցումները:
6. Պահպանեք ֆիզիկական ակտիվություն
Անկախ զբաղվածության աստիճանից՝ օրական ֆիզիկական վարժություններին առնվազն 30-45 րոպե հատկացրեք: Ցանկացած ֆիզիկական վարժություն՝ սկսած ոտքով քայլելուց մինչեւ աստիճան բարձրանալը, թույլ են տալիս վերահսկել արյան մեջ շաքարի քանակը եւ կանխել ավելորդ քաշը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր