• Latest news

Մի քանի խորհուրդ Առողջապահության նախարարությունից Նոր տարվա տոներից առաջ

29 դեկտեմբերի, 2016  19:42

Սառեցված մսամթերքը` հնդկահավ, խոզի բուդ, անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում:

Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ եւ ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 110 0C, ապա սառեցնել եփելուց հետո:

Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու եւ համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ եւ վարակներ:

Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել պատշաճ ջերմաստիճան (մանրէները ոչնչանում են 70 0C բարձր ջերմաստիճանում):

Ձեռքերը հարկ է լվանալ 20 վայրկյանի ընթացքում` օճառով եւ հոսող ջրով, սնունդ պատրաստելուց առաջ, հում մսամթերքի հետ շփվելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո կամ կենդանիներին դիպչելու դեպքում:

Նախընտրելի է սնունդն իրացնել 1 օրվա ընթացքում: Իսկ, եթե քանակությունը շատ է, ապա այն պետք է պահել սառնարանում, փակ տարաների մեջ եւ օգտագործել ոչ ավելի, քան 2-3 օրվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է