• Latest news

5 մթերքներ, որոնք ավելի շատ են աղ պարունակում, քան չիփսը

2 հունվարի, 2017  12:33

Մեր օրգանիզմը որոշ քանակով աղի կարիք ունի, սակայն աղի ավելցուկը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել, բարձրացնել զարկերակային ճնշումը եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Ներկայացնում ենք մի քանի մթերքներ, որոնք ավելի շատ են աղ պարունակում, քան նույնիսկ չիփսերը, որոնք համարվում են ամենաաղի մթերքը:

Նախաճաշի փաթիլներ

Նախաճաշի համար նախատեսված որոշ փաթիլներ մեծ քանակով աղ են պարունակում՝ մեկ չափաբաժնի մեջ մինչեւ 200 մգ: Եթե սիրում եք նման փաթլներ ուտել, նախապես ուշադիր ուսումնասիրեք փաթեթի վրա նշված բաղադրությունը: Աշխատեք այնպիսի փաթիլներ ընտրել, որոնք աղը եւ քիմիական հավելուկները նվազագույն քանակով են պարունակում:

Բանջարեղենային հյութ

Բանջարեղենային հյութերը եւս կարող են մեծ քանակով աղ պարունակել: Այդպիսի մեկ գավաթ հյութում կարող է պարունակվել մինչեւ 290 մգ աղ՝ խորհուրդ տրվող օրական չափաքանակի 10 տոկոսը:

Տոմատի սոուս

Բոլորիս սիրրելի քեթչուփը ոչ միայն շաքար, այլեւ աղ է պարունակում: Այն նպաստում է համային հատկությունների երկարատեւ պահպանմանը:

Թխվածք

Կարկանդակը, կեքսը եւ փոքր տորթը պարունակում են կերակրի սոդա, որում 480 գրամը աղ է: Թխվածքը նաեւ մեծ քանակով ավելորդ կալորիաներ է պարունակում, չնայած այդ մասին հաստատապես տեղյակ եք:

Վերամշակված պանիր

Ինտենսիվ վերամշակման ենթարկված պանիրը հսկայական քանակով աղ է պարունակում: Չեդեր պանրի ընդամենը մեկ խորանարդում մոտ 106 գրամ աղ է կա: Ֆետան, երկնագույն պանիրը եւ «հյուսքերը» էլ ավելի աղի են: Այդուհանդերձ, պանիրն օգտակար մթերք է համարվում, քանի որ նաեւ կալցիում է պարունակում, որն անհրաժեշտ է առողջ ոսկորներ ունենալու համար:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է