• Latest news

5 սխալ, որոնցից հղիներն ավելի լավ է խուսափեն

5 հունվարի, 2017  12:55

Չնայած տեղեկատվության առատությանը, այն, ինչ հղիության մասին անհրաժեշտ է իմանալ, ոչ բոլոր երիտասարդ կանայք գիտեն: Արդյունքում շատ սխալներ են թույլ տալիս, որոնցից ավելի լավ կլիներ խուսափել:

Ներկայացնում ենք հղի կանանց շրջանում տարածված մի քանի սխալներ:

1. Երկուսի փոխարեն ուտելու սովորություն

Հղի կանանցից ոմանք կարծում են, որ իրենք երկուսի փոխարեն պետք է ուտեն՝ իրենց եւ փոքրիկի: Արդյունքում՝ օրվա ընթացքում նրանք թույլատրելի 2000 կալորիայի փոխարեն օգտագործում են 4000 կալորիա, ինչը կարող է ավելորդ քաշ հավաքելու եւ այլ խնդիրների հանգեցնել:

Իրականում արգանդում գտնվող պտուղն այնքան կալորիայի կարիք չունի, որքան մեծերը. բավական է, որ հղի կանայք օրական կալորիայի քանակը մեծացնեն 300 կկալորիայով: Բացի այդ, կարեւոր է, որ հղի կանայք ոչ թե «փուչ» կալորիաներ օգտագործեն՝ քաղցրեղեն եւ հաց, այլ վիտամիններ եւ հանքանյութեր պարունակող մթերքներ, որոնք անհրաժեշտ են պտղի զարգացման համար:

2. Քնի պակաս

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ եւ  ֆիզիոլոգիական փոփոխություններ, եւ կինը հանգստի ու քնի ավելի շատ կարիք ունի: Քնի պակասը, մշտական զբաղվածությունը եւ սթրեսը ապագա մոր եւ նրա երեխայի վրա բացասաբար են ազդում:

3. Հրաժարվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից

Որոշ հղիներ մտածում են, որ ամենեւին պետք չէ սպորտով զբաղվել: Դա, բնականաբար, այդպես չէ, հղիության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարեւոր է: Իհարկե,  հղի կինը չպետք է մարաթոնյան վազքի մասնակցի կամ ուժային բարդ վարժություններ կատարի: Բավական է այն վարժությունների կատարումը, որոնք բժիշկը կասի:

Իսկ եթե սպորտով երբեք չեք զբաղվել, ապա վարժվեք գոնե ոտքով զբոսանքներին, աստիճաններով բարձրանալուն եւ թեթեւ ծանրաբեռնվածությամբ վարժությունների այլ տեսակներին: Դա օրգանիզմին օգնում է պայքարել սթրեսի դեմ, լավացնում է արյան շրջանառությունը, օրգանիզմը պատրաստում է երկունքի ցավերին եւ ծննդաբերելուն, նաեւ պտղի կայուն աճին:

4. Տեղեկատվության ավելցուկ

Այսօր մենք շրջապատված ենք ամեն տեսակի տեղեկություններով, նաեւ ծանոթներն են շտապում ինչ-որ խորհուրդ տալ: Ավելի լավ է այդ ամբողջ տեղեկատվությունը լուրջ չընդունել եւ միայն բժշկին հավատալ: Շատ վատ գաղափար է նաեւ ինքնախտորոշմամբ զբաղվելը՝ քո ախտանիշները համացանցում փնտրելով: Ցանկացած խնդրով պետք է բժշկին դիմել:

5. Կեսարյան հատում

Կանանցից ոմանք կեսարյան հատումն են ընտրում, քանի որ վախենում են ծննդաբերության ցավերից: Սա սխալ է, քանի որ կեսարյան հատումը ամենեւին էլ ավելի թեթեւ եւ լավ տարբերակ չէ, քան բնական ծննդաբերությունը: Կեսարյան հատումից հետո վերականգնման ժամանակահատվածը շատ ավելի երկար է տեւում, քան սովորական ծննդաբերությունից հետո, երկար ժամանակ ցավերն ավելի շատ են լինում, դրանից բացի՝ երեխային կերակրելն է դժվարանում: Հետեւաբար՝ խորհուրդ է տրվում կեսարյան հատման դիմել միայն այն դեպքերում, երբ դա իսկապես անհրաժեշտ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել